TGViewer
Infocom Infocom @infocomm · 20.1K subscribers
Post #71251 2.18K
Infocom 🇦🇲🇷🇺 Հայաստանին սպառնացող «ամենասարսափելի» զարգացումը «նոր Ուկրաինայի» վերածվելն է. ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև 🇪🇺 Նա պնդել է, թե Արևմուտքն այժմ «ամրությունն է փորձում» Մոսկվայի և Երևանի հարաբերությունների։ 🗣️«Հայաստանի գործող ղեկավարությունը…
📣 Համոզված եմ՝ ՀՀ-ն երկրորդ Ուկրաինա չի դառնա: Այս մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը։

🔸 Լրագրողի հարցին, թե արդյոք Փաշինյանը չի նեղվում Դմիտրի Մեդվեդևի հնչեցրած նման արտահայտությունից, Փաշինյանը պատասխանել է․ «Իմ աշխատանքը նեղվել-չնեղվելը չէ, այլ Հայաստանի առաջ ծառացած հարցերին պատասխանելն է և ես զբաղվում եմ դրանով»։

🇷🇺 Հարցին՝ «Կշարունակեք լավ հարաբերություններ պահել ՌԴ-ի հետ և մոտենալ Եվրամիությանը», Փաշինյանը պատասխանել է՝ «Այո»։

🇪🇺 Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու հարցին, Փաշինյանը նշել է, որ այդ հնարավորությունը կախված է ինչպես ԵՄ ընդլայնման քաղաքականությունից, այնպես էլ Հայաստանի ժողովրդի որոշումից, և որ ՀՀ կառավարության ռազմավարական նպատակն է երկրի և ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելը:

🗣 «Մեր նպատակն այն է, որ Հայաստանի ժողովուրդը կարողանա որոշել՝ Հայաստանը մնա Եվրասիակա՞ն տնտեսական միության անդամ, լինի Եվրոպակա՞ն միության անդամ, թե չլինի ոչ Եվրոպական միության, ոչ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ընդ որում՝ ամեն դեպքում մենք Հայաստանի Հանրապետությունը բարեփոխելու ենք Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանեցմամբ»,– նշել է Փաշինյանը։|news.am|
  • 👍 15
  • 😡 4
More from @infocomm
  1. Oct 13, 2026Օրվա կարեւորը՝ #միվոյսով
  2. Oct 13, 2026🇦🇲🇺🇦 Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաին…
  3. Oct 13, 2026🪖 Ըստ ՀՀ ՄԻՊ-ի՝ Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակա…
  4. Oct 13, 2026⚖️ Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել Ծաղկաձորում 2014 թ. անցկացված աճուրդը, որով հ…
  5. Oct 13, 2026❌ Ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ ՔՊ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իրենց թույլ չի…
  6. Oct 13, 2026Ռազմավարությունն ու բյուջեն չեն համընկնում․ գիտության ֆինանսավորումը 2027-ին 💰 Եթե 2027 թ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →