🇦🇲🇪🇺 Հոկտեմբերի 10-ից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները:
📌 Հայաստանի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնությունները կգործեն երկու տարի՝ աջակցելու հայ արտադրողներին ու արտահանողներին Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումներից հետո։
📃 Դրանք ժամանակավորապես կազատականացնեն Հայաստանից ԵՄ արտահանման գրեթե 80 տոկոսը՝ ընդգրկելով ՌԴ սահմանափակումներից տուժած մրգերի, բանջարեղենի և ծաղիկների՝ դեպի ԵՄ արտահանման գրեթե ամբողջ ծավալը, ինչպես նաև ըմպելիքների ու թունդ ալկոհոլային խմիչքների արտահանման ավելի քան 91 տոկոսը։
🖇 Ըստ Եվրահանձնաժողովի՝ արտոնությունները նպատակ ունեն մեղմելու հայ արտադրողների ու արտահանողների դժվարությունները և ամրապնդելու Հայաստանի տնտեսության դիմակայունությունը՝ հեշտացնելով մուտքը ԵՄ շուկա։ |factor.am|
Post #71186
1.57K
Infocom ԵՄ Խորհուրդը միաձայն կողմ քվեարկեց ժամանակավոր առևտրային արտոնություններին՝ ԵՄ շուկա հայկական արտահանման մուտքը հեշտացնելու և ՌԴ սահմանափակումների ազդեցությունը մեղմելու նպատակով։
- ❤ 8
- 👍 8
- 😁 2