«Անդրանիկ Վերանյանի որոշումն ամենասխալն ու հանցավորն էր»․ ԻՍՎ անձնակազմի զոհվելու գործով մեղադրողի եզրափակիչ ճառը
6 տարի առաջ ուղիղ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին, Իշխանաձորի խաչմերուկում հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցեց Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի անձնակազմի «Ուրալը», զոհվեց 18 զինծառայող։ Եվ այս դեպքի վերաբերյալ շուրջ 5 տարի տեւած դատական քննությունը վերջապես մոտենում է ավարտին։ Այժմ կողմերի եզրափակիչ ելույթների փուլին է։
Այս գործով ամբաստանյալի աթոռին է 2020 թ․-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ՝ ՊՆ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը․ նա մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Մասնավորապես, ըստ գործի նյութերի, Վերանյանը, տեղյակ լինելով, որ օդում ԱԹՍ կա, զինվորներին հրամայել է նստել մեքենան ու շարունակել երթը։ Հրամանից կարճ ժամանակ անց թռչող սարքը հարվածել է «Ուրալին»։ Վերանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Օրերս Հակակոռուպցիոն դատարանում եզրափակիչ ճառով հանդես եկավ հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը։ Նա ներկայացրեց Անդրանիկ Վերանյանին առաջադրված մեղադրանքի մանրամասները։
Post #71193
1.4K
Infocom ⚖️ Երեկ Հակակոռուպցիոն դատարանում ԻՍՎ 18-հոգանոց անձնակազմի զոհվելու դեպքով դատական նիստում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի հետ նույն մեքենայում գտնված զինծառայող…Infocom «Անդրանիկ Վերանյանի որոշումն ամենասխալն ու հանցավորն էր»․ ԻՍՎ անձնակազմի զոհվելու գործով մեղադրողի եզրափակիչ ճառը - Infocom 6 տարի առաջ ուղիղ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին, Իշխանաձորի խաչմերուկում հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցեց Մեղրու զորամասի
- 😢 1