TGViewer
Arman Ghukasyan Arman Ghukasyan @hasakonline · 553 subscribers
Post #2679 52

Forwarded from Radio Sputnik Armenia

🎙«Բաց տեքստով». Առանց վիզայի Եվրոպա․ խոստո՞ւմ, թե հեռանկար

Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի թեման իշխանության կարևոր նախընտրական ուղերձներից մեկն էր։ Նիկոլ Փաշինյանը խոսում էր գործընթացը կարճ ժամկետներում՝ 2028-ին ավարտելու մասին, իսկ ընտրություններից հետո արդեն հայտարարեց, որ Հայաստանի նպատակն է 2029 թվականից ԵՄ երկրներ առանց վիզայի մեկնել։

«Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Աշոտ Սաֆարյանը։

Եվրոպայից ավելի զգույշ են խոսում։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինիոն օրերս հայտարարել է, որ դեռ վաղ է ասել՝ արդյոք 2029-ին Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել ԵՄ։ Այսինքն՝ Երևանը ժամկետ է նշում, իսկ Բրյուսելը չի հաստատում։ Հենց այստեղ էլ հարցեր են առաջանում....

Կա նաև հարցի մյուս կողմը։ Առանց վիզայի ռեժիմը, իհարկե, լավ հնարավորություն է Հայաստանի քաղաքացիների համար։ Բայց առանց վիզայի Եվրոպան դեռ չի նշանակում մատչելի Եվրոպա։ Հայաստանի բնակչության զգալի մասի համար եվրոպական ճանապարհորդությունը վիզայի պատճառով չէ, որ դժվար հասանելի է։ Հետևաբար պետք է տարբերել երկու բան․ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար կարևոր գործընթաց է, բայց 2029 թվականն այսօր դեռ քաղաքական նպատակ է, ոչ թե Եվրոպայի կողմից տրված երաշխիք. հատկապես ընտրություններից հետո արդեն կարևոր է հասկանալ՝ խոստումը որքանո՛վ է մոտ իրականություն դառնալուն։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
  • 🔥 3
  • ❤ 1
  • 👍 1
More from @hasakonline
  1. Sep 20, 2026🔥 Մահվան նպաստը կրճատում են, որ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնեն, թե՞ թոշակները: Դիտեք…
  2. Sep 20, 2026🔴Խոսել եմ նպաստները կտրելու, թոշակների ցածր լինելու, դասատուների և այլոց աշխատավարձերի, ա…
  3. Sep 19, 2026Граница возможностей или ворота для импорта: кто выиграет от армяно-турецкой торговли? Сок…
  4. Sep 18, 2026Arman Ghukasyan pinned «🔥 Մեզ թունավորում են․ ի՞նչ ենք մենք իրականում ուտում: Դիտեք հղում…
  5. Sep 18, 2026🔥 Մեզ թունավորում են․ ի՞նչ ենք մենք իրականում ուտում: Դիտեք հղումով ստորև՝ 👇 https://you…
  6. Sep 16, 2026🎙«Բաց տեքստով»․ Ինչո՞ւ է Հայաստանում ամեն ինչ թանկանում․ գնաճի, վարկերի ու անշարժ գույքի…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →