TGViewer
Caspian Frontiers. From Shahdagh to Talysh Caspian Frontiers. From Shahdagh to Talysh @caspian_frontiers · 1.81K subscribers
Post #341 1.75K

Forwarded from Vardan Voskanyan's Channel

Փորձ է կատարվում մեր հասարակության մեջ տարածել այն պատրանքը, թե, դիցուք, Հայաստանի Հանրապետության տեղանունների աղճատումը ոչ թե Բաքվի բարբարոսական վարչախմբի ծրագրած քաղաքականությունն է, այլ ինչ-որ ԶԼՄ-ների գործ, որը կարող է շտկվել, եթե, դիցուք, ինչ-որ Հիքմեթ Հաջիև խոսի Բաքվի բռնապետի պետական «Ազերթաջ» գործակալության հետ։

Սա բացահայտ մոլորություն է և փորձ քողարկելու, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր դեմ հիբրիդային պատերազմը, իբր, դադարեցրել է, մինչդեռ Հայաստանի տեղանունների համատարած աղճատումը այդ վարչախմբի քարոզչամիջոցներում հենց նույն այդ վարչախմբի պարագլխի ուղիղ հանձնարարականն է՝ տրված 2021թ. օգոստոսին, ինչի տեսանյութը կցված է։

Ըստ այդմ, Հիքմեթ Հաջիև կոչեցյալը պետք է խոսի ոչ թե հերթական «Ազերթաջի», այլ անձամբ իր բռնապետի հետ, որին հենց ինքն է խորհուրդներ տալիս, ինչը բնականաբար չի անելու։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
  • 👍 21
  • ❤ 9
  • 🥰 1
More from @caspian_frontiers
  1. May 30, 2026Վերջին օրերին ինձ շատ են հարցնում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին հայեցակարգի…
  2. Mar 28, 2026❗️Возможные тайные переговоры Ирана и ОАЭ в Азербайджане Я зафиксировал рейсы двух бизнес-…
  3. Mar 27, 2026Իրանի դեմ պատերազմից ի վեր, Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ողջ քարոզչամեքենան տարբեր մ…
  4. Mar 6, 2026Տարբեր լրատվամիջոցների արդեն մի քանի ռեպորտաժ կա Իրան-Թուրքիա սահմանային անցակետից, որոնցո…
  5. Mar 4, 2026📌 Ադրբեջանում զարմացած են այն իրանցիների վարքագծից, որոնք Թուրքիայից վերադառնում են Իրան՝…
  6. Mar 3, 2026Представитель агитпропа Ильхама Алиева Рауф Арифоглу говорит о цене поддержки, оказанной и…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →