Ինչպես դաշնակները Սուրբ պատարագի ժամանակ դաշյունահարելով սպանեցին Ղևոնդ արքեպիսկոպոսին
Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին ամենակոշտ քննադատության են ենթարկում Հայ Առաքելական եկեղեցու և նրա առաջնորդի նկատմամբ իշխանության վարած քաղաքականության համար։ Այն, որ դավաճան Նիկոլը անբարո քաղաքականություն է վարում ակնհայտ է, բայց ՀՅԴ-ն վերջին կառույցն է, որը իրավունք ունի դրա մասին խոսելու։ Իրականում 1933 թվականին ՀՅԴ-ն արել է բան, որը անգամ թուրքերը չեն արել հայ եկեղեցու դեմ։
1933 թվականի դեկտեմբերի 24-ին Նյու Յորքի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում՝ հենց Սուրբ պատարագի ընթացքում, դաշյունահարելով սպանվեց Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի թեմի առաջնորդ Ղևոնդ արքեպիսկոպոս Դուրյանը։ Պատկերացնում եք՝ Սուրբ պատարագի ժամանակ դաշյուններով փրթել են եկեղեցական առաջնորդի։
Դուրյանի սպանության գործով ձերբակալվեցին և դատարանի առաջ կանգնեցին ՀՅԴ անդամներ։ Մաթևոս Լեյլեգյանն ու Նշան Սարգիսյանը դատապարտվեցին սպանության համար, իսկ մյուս մեղադրյալները նույնպես դատապարտվեցին գործի շրջանակում։
Post #722
2.87K

- 👍 10
- 👎 4
- 😢 2
- 🍌 2
- ❤ 1
- 😁 1