Ժոկոյի աղջիկը՝ ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը, մի քանի օր առաջ ԱԺ-ում հոր թասիբն էր պահում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Էդգար Ղազարյանից։ Օրերս լրատվական դաշտի հնաբնակներից մեկն ինձ հիշեցրեց «Առավոտ» օրաթերթի հին հրապարակումից այս հատվածը․
«Ոճիր եւ պատիժ
Գեւորգ Վարդանյանը (այսուհետ՝ Ժոկո) իր սիրուհուն՝ Նունեին, առաջին անգամ տեսավ Մոսկվայի հյուրանոցներից մեկում։ Պարզվեց, որ Նունեն միայնակ է. նրա նախորդ ընկերոջը՝ Ռուսաստանի գողական հեղինակություններից մեկին, սպանել էին։ Նունեին հյուրանոցային համար ուղարկված թանկարժեք նվերներն ու ծաղիկները երկար ժամանակ մերժվում էին, հավանաբար՝ նկատի ունենալով Ժոկոյի տարիքային տարբերությունը։ Նունեի սիրտը «կոտրեց» նրա համար ուղարկված զամբյուղ-ծաղկեփունջը, որտեղ ծաղիկներից կախված էին ադամանդներ՝ յուրաքանչյուրը մի քանի հազար դոլար արժողությամբ։
Վերջերս Ժոկոն եւ Նունեն «Էլեկտրալյուքս» խանութում Նունեի տան համար գնումներ են կատարել եւ վճարել 10 հազար դոլար։
Ժոկոյի աղջիկներից մեկը, քարով հարվածել եւ կոտրել է հոր մեքենայի դիմապակին»։
Post #730
2.41K

- 😁 24
- 😱 3
- ❤ 2
- 🦄 1