🎙 | Լինեկեր
Ես պարզապես ուզում եմ խոսել Լամին Յամալի կատարած այդ հնարքի մասին։ Երբ տեսա, մտածեցի՝ մի՞թե իսկապես տեսա դա։ Մի՞թե նա իրոք արեց այդ բանը։
Գիտեմ, որ գնդակը դիպավ պաշտպանին ու հետ եկավ, բայց նույնիսկ դրանից հետո այն, թե ինչպես նա տիրապետեց գնդակին... Պարզապես պաշտում եմ այդ տղայի խաղը դիտելը։
🎙 | Շիրեր
Անկեղծ ասած՝ այսօր առավոտյան ինքնաթիռով Մադրիդից վերադառնալիս երևի 12 անգամ դիտել եմ այդ դրվագը։ Եվ ամեն անգամ մտածել եմ՝ գրողը տանի, ինչպե՞ս է նա դա արել։
🎙 | Լինեկեր
Ամեն անգամ դիտելիս ավելի տպավորիչ է դառնում։
🎙 | Շիրեր
Մենք նույնիսկ չէինք փորձի նման բան անել, որովհետև պարզապես ծիծաղելի վիճակում կհայտնվեինք։
🎙 | Լինեկեր
Կընկնեինք գետնին։
🎙 | Շիրեր
Դե հա, հավանաբար հենց այդպես էլ կլիներ, դեռ մի բան էլ վնասվածք կստանայինք։
Այսինքն՝ ինչպե՞ս, գրողը տանի, նա դա արեց։ Չեմ կարծում, թե նախկինում նման բան տեսել եմ։ Դա անհավանական տեխնիկական հնարք էր։
🌟 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠
Post #21765
582
Forwarded from 𝐵𝐺 | 𝑉𝑖𝑑𝑒𝑜𝑠 (Fayik Efenjyan)
- ❤🔥 8
- ❤ 6
- 👏 4