🎙 | Մարկ Կրուսաս («Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ).
«Կարծում եմ՝ «Բարսելոնայի» ոչ մի երկրպագու ձեզ «ոչ» չի ասի։
Եթե կա մի բան, որը դառը զգացում է թողնում մեր սրտերում, ապա դա այն է, որ Լեոն ցանկանում էր կարիերան ավարտել «Բարսելոնայում»։ Բայց, ի վերջո, ակումբի ներկայիս վիճակն այնպիսին է, ինչպիսին կա՝ թե՛ կառավարման, թե՛ ֆինանսական առումով։
Լեոն «Բարսելոնայի» մասն է, նրա երեխաներն էլ են երկրպագում «Բարսելոնային», և նրանք ցանկանում են վերադառնալ ու ապրել Բարսելոնայում։ Հետևաբար, գիտեմ, որ վաղ թե ուշ նա կստանա այդ պատիվը, քանի որ արժանի է դրան, ակումբն էլ է դա ցանկանում, և նախագահը նույնպես հայտարարել է այդ մասին։
Կարծում եմ՝ նոր մարզադաշտի բացման ավելի լավ տարբերակ չէր լինի, քան Լեոյի պատվին միջոցառում կազմակերպելը նոր «Կամպ Նոուում»:
🙈 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠
