TGViewer
𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠 @blaugranasreal · 2.09K subscribers
Post #20971 744
🎙 | Ժյուլ Կունդե

Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում, ինչպես նաև հոգեբանական առումով։

Քրտնաջան աշխատում եմ՝ մեկնարկային կազմում տեղս վերադարձնելու, նախկին մարզավիճակս վերականգնելու և թիմին օգնելու համար։

Բոլոր առումներով ինձ լավ եմ զգում։

Երկրորդ խաղակեսում չէի կարող խաղադաշտից հեռանալ առանց գոլ խփելու։


❓ | Ձեզ համարո՞ւմ եք մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։

Դա մարզչին ուղղված հարց է։

Ես քրտնաջան աշխատում եմ՝ կատարելագործվելու և իմ լավագույն մարզավիճակին հասնելու համար։

Ինձ լավ եմ զգում, ուժեղ եմ և պատրաստ։


Մենք լավ մարզավիճակում ենք։

Միջազգային ընդմիջումից հետո պետք է հաղթել ցանկացած գնով։

Այսօր մենք վերահսկեցինք խաղը, խփեցինք 3 գոլ և ոչ մի գոլ բաց չթողեցինք։

Մենք կենտրոնացած ենք և կանգ չենք առնում։

Մենք միշտ ավելին ենք ցանկանում, և հենց այդպիսի մթնոլորտ է տիրում մեր հանդերձարանում։

Գիտակցում ենք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում, բայց պետք է շարունակենք նույն կերպ, քանի որ հենց թուլացնենք տեմպը, մեկ այլ թիմ կարող է օգտվել դրանից։


🌟 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠
  • ❤ 33
  • ❤‍🔥 4
  • 👏 3
More from @blaugranasreal
  1. Oct 11, 2026⚽️ | Ալֆրեդո Մարտինես Այս մրցաշրջանը կարող է դառնալ «Բարսելոնայի»՝ 100 միավոր վաստակելու մ…
  2. Oct 11, 2026⚽️ | Գաբրիել Ժեզուսը առաջին անգամ խաղաց մեկնարկային կազմում՝ Ռաֆինյայի դիրքում, և գոլ խփեց…
  3. Oct 11, 2026⚽️ | Գորդոնը վերջապես խփեց իր առաջին պաշտոնական գոլը «Բարսելոնայի» կազմում՝ հաղթահարելով ի…
  4. Oct 11, 2026⚽️ | Հավաքականների հանդիպումների դադարը չի կանգնեցնում Ֆլիկի «Բարսելոնային»։ 🌟 𝐵𝑙𝑎𝑢𝑔…
  5. Oct 11, 2026📱| Ռաֆան մեկնաբանել է Ժեզուսի գրառումը. «Հրե՜շ 🔥🫶🏻»։ 🌟 𝐵𝑙𝑎𝑢𝑔𝑟𝑎𝑛𝑎𝑠
  6. Oct 11, 2026📊| «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներն՝ ըստ խփած գոլերի և կատարած գոլային փոխանցումների քանակի (…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →