TGViewer
Армения Сенсации-Reconquista🇦🇲 Армения Сенсации-Reconquista🇦🇲 @armsens · 3.73K subscribers
Post #67234 92

Forwarded from Radio Sputnik Armenia

«Եվրոպական լիդերների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ դրսևորվում է նույնիսկ COP17-ի օրերին. ոչ մի եվրոպական լիդեր չի մասնակցել COP17-ի առաջնորդների հավաքին, որովհետև COP17-ը Ռուսաստանի դեմ օգտագործվող միջոցառում չէր, հետաքրքրություն էլ չունեին»:


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ քննարկել են տարածաշրջանում Ռուսաստանին փոխարինող փնտրելու Արևմուտքի ու Հայաստանի չդադարող փորձերն ու դրա հետևանքները։ Սուրենյանցը նկատում է՝ եվրոպասեր հասարակությանը պետք է զգուշացնել, որ իրենց սխալ են կողմնորոշում, և Ռուսաստանին փոխարինողները Փարիզում կամ Բրյուսելում չեն լինելու, այլև Անկարայում կամ Բաքվում:

«Հայաստանի քաղաքական դաշտում արևմտամետ չկա․ դրանք արևմտամոլներ են, պարզապես հակառուսական ստրիպտիզի վարպետներ են։ Ժամանակը կգա և կպարզվի, որ նրանք ամենամեծ վնասն են տվել արևմտյան արժեհամակարգին»։


Ըստ Սուրենյանցի՝ հայ ժողովրդի, Հայաստանի դեմ ոչինչ չունեն Արևմուտքում, բայց Հարավային Կովկասում իրենց ստրատեգիան է, որ դոմինանտ լինի թուրքական գործոնը․

«Էլ քանի՞ անգամ Թրամփը կամ Եվրամիության որևէ պաշտոնյա պիտի հայտարարեն, որ Թուրքիան իրենց շահերի գլխավոր կրողն ու տրանսլյատորն է այս ռեգիոնում, որ մենք հասկանանք, թե իրենք ինչ ստատուս քվո կամ անվտանգային ճարտարապետություն են պատկերացնում։ Իրանց հետաքրքրում է Ռուսաստանի ազդեցության թուլացումը, Իրանի շրջափակման խորացումը, Չինաստանի ազդեցության կանխումը և այլն: Եվ այդ քաղաքականությանը հետևել նշանակում է՝ Հայաստանը դնել թուրք-ադրբեջանական աքցանի մեջ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։


Սուրենյանցը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկայից, որի որոշ դետալներ այս օրերին երբեմն մեկնաբանում են որպես «արտաքին քաղաքականության կուրսի վերանայում»։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
More from @armsens
  1. Oct 17, 2026Лимож,Франция. Сейчас.
  2. Oct 17, 2026Потерю Шуши и капитуляцию в 44-дневной войне будем отмечать забегом в костюмах динозавров…
  3. Oct 17, 2026❗️Запланированное поражение (день 21-й) Ровно шесть лет назад в этот день представитель Ве…
  4. Oct 17, 2026«Աբովյան Time»․ Թրամփի միտումները Ուկրաինայի ուղղությամբ ակնհայտորեն ցույց են տա տվել, որ…
  5. Oct 17, 2026Очевидно, что в Азербайджане нет никаких проблем со сферой образования, кроме хиджабов. Во…
  6. Oct 17, 2026❗️ Судебные процессы над армянскими пленными в Баку изначально незаконны, и ожидать от них…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →