«Աբովյան Time»․ Թրամփի միտումները Ուկրաինայի ուղղությամբ ակնհայտորեն ցույց են տա տվել, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը հեռավոր արտատարածաշրջանային պրոյեկտներում չի կարող անվերապահորեն անվտանգային բարձիկ հանդիսանալ։ Ընդհակառակը։
Հաշվի առնելով այն դրամատիկ իրավիճակը, որը ձևավորվել է ամերիկա-ուկրաինական հարաբերություններում, կարելի է հետևություններ անել՝ Ուկրաինան պատվիրակել էր իր սուվերենությունը և անկախությունը՝ դիմացը ակնկալելով անվտանգություն, սակայն բախվել է մի իրականության հետ, երբ իր պետության շահերը սկսում են ստորադասվել և օգտագործվել խոշոր գերտերությունների կողմից՝ ընդ որում առանձին-առանձին վերցրած՝ տրամագծորեն տարբեր ակնկալիքներով։
Իրականում, եթե այդ իրականությունը պրոյեկտենք մեր տարածաշրջանի վրա, պարզ կտեսնենք ինքնախաբեությունը, թե իբր Միացյալ Նահանգների ներգրավվածությունը տարածաշրջանային պրոյեկտների մեջ կարող է ինչ-որ կերպ անվտանգային բարձիկ հանդիսանալ։ Այդ թվում՝ Հայաստանի համար։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Post #67216
44
Forwarded from Radio Sputnik Armenia