«Հայաստանի հետ սահմանը Իրանի միակ անվտանգ սահմանն էր, 35 տարի շարունակ՝ մեր վերանկախացումից ի վեր, որևէ վտանգ չէր սպառնում։ TRIPP-ը Թեհրանի համար սպառնալիք է։ Այս նախագծի վերաբերյալ Իրանի հիմնական մտահոգությունները ոչ միայն տնտեսական կամ հաղորդակցային են, այլ առաջին հերթին՝ անվտանգային»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյնաի զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարյանն է։ Նրա գնահատմամբ՝ իրավիճակը կարող է փոխվել TRIPP նախագծի իրականացման և տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներգրավվածության խորացման հետևանքով․
«Հիմա Իրանի համար անընդունելի է, որ իր միակ ապահով, անվտանգ սահմանում միանգամից ականատեսը լինի Արևմուտքի՝ Միացյալ Նահանգների քաղաքական և նաև անուղղակի ռազմական ներկայությանը այս տարածաշրջանում։ Սա իր համար անընդունելի է»։
Շահնազարյանի խոսքով՝ խնդիրը Թեհրանի համար կարևոր է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային առանցքի անվտանգության, անխափան աշխատանքի տեսանկյունից․Հայաստանի տարածքով անցնող ուղղությունը Իրանին հնարավորություն է տալիս Վրաստանի և Սև ծովի միջոցով կապ հաստատել հյուսիսային ուղղությունների հետ՝ շրջանցելով Ադրբեջանն ու Թուրքիան։
«Հայաստանն այն ամենավստահելի այլընտրանքն էր, որը թույլ էր տալիս շրջանցել Ադրբեջանը և Թուրքիան։ Հիմա Միացյալ Նահանգների ներկայությամբ այդ սահմանում ի՞նչ տեղի կունենա՝ շատ հարցական է»։
Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ Թեհրանում լավ են գիտակցում նախագծի հնարավոր անվտանգային հետևանքները, և դժվար կլինի Իրանին համոզել, որ այն իր համար որևէ վտանգ չի պարունակում։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM