TGViewer
Армения Сенсации-Reconquista🇦🇲 Армения Сенсации-Reconquista🇦🇲 @armsens · 3.74K subscribers
Post #66947 84

Forwarded from Radio Sputnik Armenia

«Սիրելի՛ երևանցիներ, ձեզ սպասվում են նորանոր թանկացումներ. հաջորդ ամսվանից կսկսվի թանկացումների շքերթը։ Սա մեր երևանցիների համակերպվելու հետևանքն է»:


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը պարզաբանում է իր զգուշացումը՝ Երևանի տարբեր հատվածներում և մայրաքաղաքի մուտքերի մոտ նախատեսվող տեսախցիկների տեղադրումը միայն մեքենաների հոսքը հաշվելու նպատակ չունի․ դրան կարող են հաջորդել Երևան մարզերից եկող ավտոբուսների և միկրոավտոբուսների տեղաշարժի սահմանափակումներ․

«Էջմիածնից, Արմավիրի մարզից մեր բնակիչները, ուսանողները գալու են, հասնեն Երևանի մուտքի մոտ։ Էլ չեն թողնելու գան Պրոսպեկտ։ Կիջնեն, ուրիշ մի ավտոբուս կնստեն՝ արդեն Երևանի, մի հատ էլ այնտեղ պետք է գումար մուծեն»։


Ստեփանյանի պնդմամբ՝ փոփոխությունները կարող են վերաբերել նաև Երևանի Կենտրոն վարչական շրջան անձնական ավտոմեքենաներով մուտք գործելուն․

«Ասենք՝ Նոր Նորքից ուզում եք իջնել ձեր ընտանիքով Երևանի կենտրոն՝ տարբեր ժամանցային վայրեր․ դուք կթողնեք Մասիվում ձեր մեքենան ու տրանսպորտով կիջնեք Երևանի կենտրոն։ Չե՞ք ուզում՝ կմուծեք բարձր գումարներ Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործելու համար»։


Երևանի ավագանու ենթադրել է, որ տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի արձանագրել սահմանափակումները խախտող վարորդներին և տուգանքներ կիրառել նրանց նկատմամբ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
More from @armsens
  1. Oct 2, 2026«Հայաստանը կանգնած է ոչ թե Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրության, ա…
  2. Oct 2, 2026❗️Госпожа министр здравоохранения Армении навестила в больнице женщину, которая в схватке…
  3. Oct 2, 2026❗️Ну откуда черт подери, ОТКУДА такие выродки рождаются на нашу голову. Тварина .
  4. Oct 2, 2026⚡️ Армянский бизнес в России за годы правления премьера Никола Пашиняна понёс ущерб на дес…
  5. Oct 2, 2026https://youtu.be/WsHWq3elmAY?si=-Cd4Zjv-sr7ZzqwL
  6. Oct 2, 2026Դիտե՛ք Սամվել Կարապետյանի հարցազրույցը HAYELI յութուբյան ալիքում 🟥 https://youtu.be/CpKX8…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →