«Հայաստանին անհրաժեշտ է խաղաղության մի քանի միջազգային երաշխավոր, և միջազգային գերտերությունները այդ դերը կարող են ստանձնել»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը միևնույն ժամանակ ընդգծում է՝ Հայաստանը չպետք է վերածվի տարբեր ուժերի հակադրության հարթակի․
«Հայաստանը ընդհանուր առմամբ պետք է իրականացնի բալանսավորված դիվանագիտություն և չլինի հակադրությունների հարթակ, այլ լինի համագործակցության հարթակ, որտեղ միջազգային գերտերությունները իրար հետ աշխատելու են, այլ ոչ թե բախումների կենտրոն դառնա»։
Անդրադառնալով Տիգրանաշենին՝ պատգամավորը ընդգծել է, որ բնակավայրում պետք է իրականացվեն զարգացման ծրագրեր։
«Տիգրանաշենի դպրոցը փակվել է, և այժմ անհրաժեշտ է լուծել երեխաների՝ հարևան բնակավայրի դպրոց հասնելու հարցը՝ տրանսպորտային միջոց ձեռք բերել։ Տիգրանաշենը, ինչպես Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ բնակավայր, պետք է զարգանա։ Ինչո՞ւ պիտի Տիգրանաշենը հանձնվի: Մեր օրենքով ՀՀ բնակավայր է համարվում: Հիշո՞ւմ եք, որ ոնց էին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը իշխող կուսակցության ներկայացուցիչները բարձրաձայնում, թե բա՝ դրանով Սյունիքից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը: Երբ իրենց ձեռք չի տալիս՝ չեն հիշում։ Այ երբ որ իրենց ձեռք էր տալիս՝ այդ օրենքի մասին հիշում էին, հիմա այդ օրենքը կոնկրետ Տիգրանաշենի քեյսով ոչ ոք չի ուզում հիշել»։
Աբրահամյանը հայտնեց, որ նախատեսվում է բնակավայրում խաղահրապարակ կառուցել, գյուղատնտեսական շուկա հիմնել։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM