TGViewer
Армения Сенсации-Reconquista🇦🇲 Армения Сенсации-Reconquista🇦🇲 @armsens · 3.75K subscribers
Post #66877 130

Forwarded from Vahe Hovhannisyan

Հայկական ժամացույց


Ուշադրություն դարձրեք. մեր քաղաքական մտքի, մեր բոլոր հարցերի առանցքում «ԵՐԲ» հարցն է։ Երբ մի բան կփոխվի, երբ կգան նոր դեմքեր, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, երբ բանտերից դուրս կգան մարդիկ, երբ կհանձնվի «Քյարքին», երբ կլինի «ապոկալիպտիկ» տնտեսական զարգացումը, երբ կլինի սահմանադրությունը, և այսպես բազմաթիվ «ԵՐԲԵՐ»։

Բայց «ԵՐԲ»-ը լուծումներ չի առաջարկում, չի ենթադրում։ Հենց սա է մեծ մասամբ պայմանավորում զանգվածային ապատիան. «փակվենք մեր մեջ, տեսնենք ԵՐԲ ինչ-որ բան կլինի»։

Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ, ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և ինչ հերթականությամբ։ Եթե սրա այլընտրանքը լինի «երբ լինի՝ կպայքարենք» մտածողությունը, դա հաստատ չի բերի արդյունքի։

Մենք ունենք հստակ պրոբլեմ՝ դրվագային մտածողության և դրվագային գործունեության։ «Երբ»-ի մարտավարությունը և դրվագային գործունեությունը ամենաձեռնտու միջավայրն է իշխանության համար։ Ամեն անգամ, կոնկրետ դրվագում, այն սպառնալու է նոր պատերազմով, ու վախեցած հասարակության հանդեպ կիրառի հերթական քարոզչական գրոհը։

Պետք է հասկանալ ինչո՞ւ ենք մենք հայտնվել «Երբ»-ի և դրվագային գործունեության սցենարում, և ամենակարևորը՝ ինչպե'ս դուրս գալ այդտեղից։ Անհրաժեշտ են նոր կոնսոլիդացնող-աշխատանքային ձևաչափեր։ Ոչինչ չի խանգարում, որպեսզի ընդդիմադիր դաշտում ստեղծվի աշխատանքային այնպիսի ձևաչափ, որտեղ կլինի մեծ մասնակցելիություն և աշխատանքի լայն դաշտ, որտեղ «Երբ»-ը կփոխարինվի այլ կարևոր հարցադրումներով։ Որտեղ իրեն հարմար «ԵՐԲ»-ը կորոշի հենց հասարակությունը։ Սրա համար պետք է կամք և խնդրի գիտակցում։

Անշուշտ, շատ բարդ փուլում ենք, անշուշտ, մեզ սպասում են շատ բարդ զարգացումներ։ Պետք է փոխվի հայկական ժամացույցի տրամաբանությունը։ Մենք պիտի դադարենք պարզապես սպասել, թե ե’րբ կլինի ինչ-որ հերթական վատ բանը։ Լուծումները պետք է գտնել այլ հարցադրումների մեջ՝ ինչպե՞ս անել, որ դա չլինի, ի՞նչ անել, ինչպիսի՞ լուծումներ կան, և այլն։

Եվ այստեղ շատ կարևոր է սկսել ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսություն։ Մենք իրավունք չունենք հասարակության պառակտված մասերին պիտակավորել և մեկս մյուսին «դուրս գրել»։ Այո, վիճակը շատ մտահոգիչ է, ինչ-որ տեղ
հուսահատեցնող, բայց հանրային առկա պատկերին պետք է վերաբերվել որպես բարդ իրողության։ Ի վերջո, կա փաստ՝ սուր բարիկադավորված գրեթե հավասար ընտրազանգվածներ։ Չխաբենք իրար պաթոսով։ Փաստը սա է։ Այս պահին իսկական, պատմական լիդերությունը դա է՝ նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն. սա է առողջացման միակ ռեսուրսը։ Սա կբերի հարցադրումների փոփոխությանը։ Մենք բոլորս նույն հեռանկարի, նույն երկրի հասարակությունն ենք։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
More from @armsens
  1. Sep 29, 2026Дорогие друзья , снова прошел месяц и снова нашему арцахскому садику нужна оплата за аренд…
  2. Sep 29, 2026📔Новые «исторические хроники в картинках» презентовали в Ереване 🌐В Русском доме в Ерева…
  3. Sep 29, 2026«Հայաստանին անհրաժեշտ է խաղաղության մի քանի միջազգային երաշխավոր, և միջազգային գերտերությո…
  4. Sep 29, 2026Смотрю телевизор , канал Культура , передача называется «Новости Книги». Обычно ведущая ра…
  5. Sep 29, 2026🤦🏻‍♂ Команда певца рОтом Тата Симонян разъяснила информацию о 20 миллионах драмов, распр…
  6. Sep 29, 2026⚡️Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Վահրամ Սահակյանի գործի մանրամասներն է ներկայացնում @armnationa…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →