⚡️Մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ
🔷«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ Լոռու մարզպետի կողմից վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հարցով:
🔷Անկախ դիտորդը նախընտրական քարոզչության մշտադիտարկման շրջանակում արձանագրել է, որ 2026 թ. հոկտեմբերի 8-ից 15-ը Լոռու մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում մարզպետ Արեն Մկրտչյանը ներկայացնում է Լոռի Բերդ համայնքում իրականացված ծրագրերն ու փոփոխությունները՝ Ստեփանավան համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արայիկ Ներսիսյանի ուղեկցությամբ։
🔷Միաժամանակ, սակավաթիվ են այլ համայնքների մասին հրապարակումները, և ի սպառ բացակայում են հրապարակումներ ներկայիս Ստեփանավան համայնքի բնակավայրերի վերաբերյալ, թեև նույն տրամաբանությամբ այդ բնակավայրերում ևս իրականացվել են աշխատանքներ։
@armnationalfront
Post #16654
857

- ❤ 5
- 🤩 1