⚡️Իշխան Սաղաթելյանը Յանիս Մանյատիսի հետ քննարկել է ՀՅԴ-ի և եվրոպական քաղաքական ուժերի համագործակցությունը
🔷ՀՅԴ ՀԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ, Հունաստանի PASOK կուսակցության ներկայացուցիչ Յանիս Մանյատիսի հետ։
🔷Հանդիպման ընթացքում Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումների և արտաքին մարտահրավերների վերաբերյալ ՀՅԴ մոտեցումները՝ հատուկ անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության պահպանման և արցախահայության հիմնարար իրավունքների, այդ թվում՝ վերադարձի իրավունքի պաշտպանության հարցերին։
@armnationalfront
Post #16574
718

- ❤ 2