TGViewer
Ազգային ճակատ Ազգային ճակատ @armnationalfront · 11.2K subscribers
Post #16379 1.37K
🔴Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում

🔷Սյունիքի մարզում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կրակոցից վնասվածք ստացած Անի Ավետիսյանի առողջական վիճակը բարդ է, նրան դեռ 3 ծանր վիրահատություն է սպասվում, բժիշկները ոտքը փրկելու խնդիր ունեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Անի Ավետիսյանի քույրը` Արփի Ավետիսյանը։ 

🔷«Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր վնասվածքները թեթև են, վիճակը լավ է։

🔷Երեկ պետք է լուրջ վիրահատություն անեին, բայց 2 բուռ ոսկորի փշրանքներ են հանել, ասկոլկաների հետ, մաքրել են, որ ինֆեկցիա չանցնի։

🔷Անիին դեռ 3 հատ վիրահատություն է սպասվում։

🔷Բժիշկն ասում է՝ ծունկն առանձնացել է, ջլերը կտրվել են, բայց հիմա դրա մասին չեն կարող մտածել, քանի որ ոտքը չփրկելու վտանգ կա։

🔷Ասում են` պայքարել են, որ գոնե 8 սմ ոսկոր հեռացնեն, հակառակ դեպքում 14 սմ պետք է հեռացնեին»,-ասաց Արփի Ավանեսյանը։ 

🔷Նրա խոսքով` բժիշկները հույս ունեն, որ կկարողանան իմպլանտ տեղադրել և 8 ամիս հետո նորից վիրահատել։

🔷Արփի Ավետիսյանը շատ է վրդդովվում, որ իշխանական մամուլում կամ քաղաքական դաշտում դեպքը թեթև է ներկայացվում։

@armnationalfront
  • 🙏 22
  • ❤ 5
More from @armnationalfront
  1. Oct 7, 2026⚡️3.2 կգ մարիխուանայի գործով ձերբակալվածը Վարդենիսի ՔՊ-ական ղեկավարի օգնականն է 🔷Ոստիկանո…
  2. Oct 7, 2026⚡️Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյանը ցանկ է ներկայացրել 🔷Այսօր ԱԺ ամբիոնից Ն…
  3. Oct 7, 2026⚡️Երեկվանից ստանձնել եք հանցագործություն իրականացրած ադրբեջանցու դատապաշտպանի դերը 🔷Դուք…
  4. Oct 7, 2026⚡️Ադրբեջանցի զինվորի թեմայից ինչի՞ եք այսքան լարվում, եկել կրակել ա հայ ընտանիքի վրա՝ ընդդ…
  5. Oct 7, 2026⚡️Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ ընդդիմադիր պատգամավորների հարցերից և սկսեց սպառնալիքնե…
  6. Oct 7, 2026⚡️Այսօր ՀՀ-ում 60-ից ավելի բիզնեսներ ապօրինի փակված են, ո՛չ ՔԿ-ն, ոչ Հակակոռուպցիոնը չեն կ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →