⚡️Բարեփոխումը կարող է լինել Եկեղեցու ներքին անհրաժեշտություն, այն չի կարող դառնալ պետական կառավարման ծրագիր. Ռումինիայի հայոց թեմ
🔷«Մեր Տիրոջ խոսքերը, որոնք դարեր շարունակ առաջնորդել են Քրիստոսի Եկեղեցուն, այսօր ևս պահպանում են իրենց ամբողջական իմաստը. «Տվե՛ք կայսրինը՝ կայսրին, և Աստծունը՝ Աստծուն» (Մատթեոս 22:21)։
🔷Այս խոսքը պետության դեմ ուղղված կոչ չէ։
🔷Այն հիշեցում է այն պարզ և հիմնարար ճշմարտության մասին, որ յուրաքանչյուր իշխանություն ունի իր սահմանները, յուրաքանչյուր կառույց՝ իր իրավասությունը, իսկ Եկեղեցու կյանքը պետք է առաջնորդվի իր հավատքով, կանոններով և դարավոր նվիրապետական կարգով»,- ասվում է հայտարարությունում։
@armnationalfront
Post #16281
1.12K

- 👍 14
- ❤ 6