TGViewer
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ @armenpress_am · 2.03K subscribers
Post #31809 117
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը բնության շուրջ համախմբվելու և այն սնուցելու անհրաժեշտություն է տեսնում:

Այս մասին Գուտերեշը հայտարարեց Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի ժամանակ, որն անցկացվում է COP17 համաժողովի շրջանակներում:

«Ջուրը, օդը, հողը կենսաբազմազանության նվերներն են բոլորիս, ամեն օր մարդն օգտվում է այս երեք գանձերից, սակայն այսօր կլիմայի փոփոխությունը, թունաքիմիկատների չկարգավորված օգտագործումը, ծանր մետաղները, աղտոտումը, կենսաբազմազանության կորուստը, կլիմայական քաոսը, որ առաջացել է այսօր, սպառնում են այդ արժեքներին: Սա ենթադրում է, որ մենք բախվելու ենք անխուսափելի իրավիճակների: Չպետք է այդպես լինի, 4 տարի առաջ Մոնրեալում կողմերը համաձայնեցին գործողությունների պլան մշակել, սկզբում պետք է ավելի շատ գործողություն, ավելի մեծ արագություն, ավելի մեծ կամք»,- ասաց Անտոնիու Գուտերեշը:


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է քաղհասարակության լիարժեք մասնակցություն՝ ի նպաստ նաև պետական ներդրումների ավելացման:
Armenpress Գուտերեշն աշխարհում ստեղծված կլիմայական քաոսը սպառնալիք է համարում կենսաբազմազանության համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը բնության շուրջ համախմբվելու և այն սնուցելու անհրաժեշտություն է...
  • ❤ 1
More from @armenpress_am
  1. Oct 17, 2026Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով է հանդես եկել Ծաղկաձորում ընթացող «Հայաստանի հ…
  2. Oct 17, 2026ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը Հայաստանի համար կարևո…
  3. Oct 17, 2026Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը…
  4. Oct 16, 2026ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը հոկտեմբերի 16-ին մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող Min…
  5. Oct 16, 2026ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կարծում է՝ կենսաբազմազանության ճգնաժամը…
  6. Oct 16, 2026Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →