TGViewer
Channel Public Channel
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

@armenpress_am

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:
Subscribers
2.03K
Photos
18.1K
Videos
1.2K
Links
6.8K
Recent Posts 20 shown
Post #31829 145
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով է հանդես եկել Ծաղկաձորում ընթացող «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ում։

Գործադիրի ղեկավարը կարևորել է ամենամյա այս միջոցառման անցկացումը՝ ընդգծելով, որ հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսությունում էական է։ https://www.youtube.com/live/jddhUL78RnA?si=Y0ctis0bQw0XdpJd
Post #31828 172
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ խոսելով համաժողովի ընձեռած հնարավորությունների և միջազգային համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին։

Նրա խոսքով՝ նման մասշտաբի միջազգային միջոցառման անցկացումը Հայաստանում հնարավորություն է տալիս ամրապնդել երկրի կապերը միջազգային գործընկերների հետ, բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և ընդգծել միջազգային գործընթացներում երկրի ներգրավվածության կարևորությունը։

«Անվտանգությունն առաջին հերթին է։ Ակնհայտ է, որ այս միջոցառումն իր մեջ նաև քաղաքական բաղադրիչ ունի։ Այսքան մարդու, այսքան երկրի և այսքան մասնակցի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում կարևոր իրադարձություն է։ Հայաստանի տնտեսական զարգացման և աշխարհի մի մասը լինելու համար սա կարևորագույն գործոններից մեկն է։ Անհնար է չնկատել այս ամենի դրական կողմերը»,- նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ միջազգային նման հարթակները հնարավորություն են տալիս Հայաստանի համար նոր կապեր հաստատելու, տարբեր երկրների ներկայացուցիչների հետ անմիջական շփումներ ունենալու և համագործակցության հետագա ուղղություններ ձևավորելու համար։ Միաժամանակ նման միջոցառումների անցկացումը նպաստում է երկրի նկատմամբ միջազգային հետաքրքրության մեծացմանը և Հայաստանի՝ համաշխարհային գործընթացներում ներգրավվածության ընդլայնմանը։

Անդրադառնալով հարցին, թե առաջիկա երկու տարիներին ի՞նչ նոր հնարավորություններ կարող են բացվել Հայաստանի համար՝ Սիմոնյանը նշեց, որ այդ հնարավորություններն արդեն իսկ ստեղծվում են՝ հաշվի առնելով, որ համաժողովն անցկացվում է Հայաստանում։
Armenpress COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն բնապահպանական, այլև...
Post #31827 175
Post #31826 188
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը հոկտեմբերի 16-ին մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ին, իր ելույթում վստահեցրել է, որ հանքարդյունաբերության դերը համաշխարհային տնտեսության մեջ էականորեն փոխվում է և միայն պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով։

Փոխվարչապետը մասնավորապես նշել է, որ Հայաստանի խնդիրն ավելի շատ հանքաքար արդյունահանելը չէ, այլ որակապես նոր հանքարդյունաբերություն ունենալը։

Նա նաև ընդգծել է, որ երկրների մրցունակություն այսօր որոշվում է ոչ միայն բնական պաշարներով, այլ կանխատեսելի կարգավորումներով, կայուն հարկային միջավայրով, արդյունավետ պետական կառավարմամբ, ենթակառուցվածքներով և ներդրողի համար հասկանալի քաղաքականությամբ։

Մհեր Գրիգորյանը նշել է, որ կարևոր է շարունակել միջազգային չափանիշների ներդրումը և ոլորտի նկատմամբ վստահության ամրապնդումը և դրա համար պետք է օգտագործել Հայաստանի հանքային ներուժը այնպես, որ մեր երկիրը մրցունակ լինի ինչպես պաշարներով, այնպես էլ կառավարման և մասնագետների որակով, տեխնոլոգիաներով և պատասխանատու բիզնես մշակույթով:

https://armenpress.am/hy/article/1263076
Armenpress Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը հոկտեմբերի 16-ին մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ին, իր ելույթում վստահեցրել է,...
  • 😁 1
Post #31825 157
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կարծում է՝ կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն, իսկ քաղաքական առաջնորդությունը պետք է վերածվի կոնկրետ գործողությունների։ Ըստ նրա՝ հենց դա է «Առաջնորդները՝ հանուն բնության» գագաթնաժողովի նպատակը։
Post #31824 145
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևան ժամանած Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել COP17-ի շրջանակում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար:

Վահագն Խաչատուրյանը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Ղրղզստանի քաղաքական երկխոսության դրական ընթացքն ու բարձր մակարդակի շփումների պարբերական բնույթը:

Նա վստահություն է հայտնել, որ հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և կխթանի հետագա համագործակցության հստակ ուղղությունները:

Հանրապետության նախագահը կարևորել է բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը գործնական արդյունքներում և համատեղ ծրագրերում:

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար:
Post #31823 120
COP17-ին ընդառաջ Հայաստանի շրջակա միջվայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Օմանի Սուլթանության շրջակա միջավայրի պահպանության մարմնի նախագահ Աբդուլլահ Ալիի հետ։

ՀՀ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման,  էկոհամակարգերի վերականգնման և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման հնարավորությունները։

Անդրադարձ է եղել նաև COP17-ի օրակարգին՝ կարևորելով միջազգային համագործակցությունն ու համատեղ ջանքերը կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակներին հասնելու գործում։
  • ❤ 1
Post #31822 122
COP17 համաժողովի շրջանակներում Երևանում հոկտեմբերի 16-ին կայացած Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որը կրում է «Երևանի հռչակագիր. գործել հանուն բնության» խորագիրը։
Armenpress COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը COP17 համաժողովի շրջանակներում Երևանում հոկտեմբերի 16-ին կայացած Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որը կրում է...
  • ❤ 1
Post #31821 124
Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր, մասնավորապես կրթության, մշակույթի, մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում։
Post #31820 128
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում COP17-ի շրջանակում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։

Հանդիպման մասին հայ նախարարը մանրամասներ է հայտնել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 
«Քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հաստատման արդյունքում բացվող հնարավորությունները։

Անդրադարձ ենք կատարել սանիտարական և անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների փոխադրման և տարանցման ընթացակարգերին։

Մտքեր ենք փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և տնտեսական օրակարգին առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ»,– նշված է գրառման մեջ։

https://armenpress.am/hy/article/1263051
Armenpress Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում COP17-ի շրջանակում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության...
Post #31819 129
Համաշխարհային համախառն ներքին արդյունքի 55 տոկոսը մեծապես կախված է բնությունից։

Այս մասին ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերան՝ ելույթ ունենալով Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի բացմանը։
Post #31817 134
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Երևանում ընթացող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովին և համոզմունք հայտնել, որ քննարկումները կանցնեն հետաքրքիր և արդյունավետ:
Post #31816 146
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ Իրանում առկա մտահոգությունների վերաբերյալ հարցին՝ շեշտելով, որ վստահում են  իրենց հայ բարեկամներին և գիտեն, որ Հայաստանը ոչինչ չի անի Իրանի անվտանգության դեմ։
Post #31815 152
Հայաստանի Հանրապետությունը բարձր մակարդակով է ընդունում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կարգի կարևորագույն միջոցառումը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի մեկնարկին ընդառաջ։

Նա ընդգծեց, որ Կապույտ և Կանաչ գոտիներում Հայաստանը նախապատրաստական մեծ աշխատանք է տարել գործընկերների հետ թե՛ անվտանգային առումով, թե՛ մնացյալ աշխատանքների տեսանկյունից։ 

COP17-ի անվտանգության շտաբը համակարգող ՀՀ ներքին գործերի նախարարը բնական համարեց այն հանգամանքը, որ միջոցառման կազմակերպման առումով ՄԱԿ-ն ունի իր ստանդարտներն ու գործելակարգը։
Post #31814 126
Միջազգային գործակցության ամրապնդումը, ռեսուրսների մոբիլիզացումը և փորձի փոխանակումը էական նշանակություն ունեն կենսաբազմազանության արդյունավետ և կայուն պահպանությունն ապահովելու գործում։

Այս մասին Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի բացմանն ունեցած ելույթում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ մինչև 2030 թվականը առաջնահերթություն պետք է լինի կենսաբազմազանության մասին կոնվենցիայով ստանձնած հանձնառությունները հստակ և տևական ձեռքբերումների վերածելը:

«Ցանկանում եմ հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը ՄԱԿ-ին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեզ «Առաջնորդներ հանուն բնության» խորագրի ներքո համախմբելու համար: Այս գագաթնաժողովը կարևոր հնարավորություն է ընձեռում վերահաստատելու մեր ընդհանուր պատասխանատվությունը և ամրապնդելու հավաքական հանձնառությունը բնության պաշտպանության գործում:

Վրաստանի բնական ժառանգությունը շարունակում է կարևոր դեր խաղալ երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործում: Առողջ էկոհամակարգերը, կայուն գյուղատնտեսությունը ապահովում են մեր ջրային ռեսուրսները, ներգրավում այցելուների և հնարավորություններ ստեղծում փոքր բիզնեսի աճի ու զարգացման համար: Հետևաբար, դրանց պաշտպանությունը պարզապես բնապահպանական պատասխանատվություն չէ, այլ ներդրում՝ տնտեսական մրցունակության բարձրացման, աշխատատեղերի ստեղծման և երկարաժամկետ բարգավաճման համար:

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար: Վրաստանը հանձնառու է աշխատել իր հարևանների հետ՝ այս ընդհանուր բնական ժառանգությունը պաշտպանելու համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Armenpress Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար.… Միջազգային գործակցության ամրապնդումը, ռեսուրսների մոբիլիզացումը և փորձի փոխանակումը էական նշանակություն ունեն կենսաբազմազանության արդյունավետ...
Post #31813 108
Ղրղզստանն աջակցում է Հայաստանի Հանրապետությանը՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում:

Այս մասին Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:

«Գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ամրապնդել միջազգային համագործակցությունը և համախմբված ջանքերը բոլոր պետությունների կողմից: Այս առումով Ղրղզական Հանրապետությունը հատուկ նշանակություն է տալիս Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակին և շարունակում է կոնկրետ միջոցներ ձեռնարկել այն իրականացնելու ուղղությամբ: Կցանկանայի վերահաստատել Ղրղզստանի աջակցությունը Հայաստանի նախաձեռնությանը՝ ստեղծելու լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության վերաբերյալ երևանյան հարթակ, ինչպես նաև հայտնել, որ մենք պատրաստակամ ենք ակտիվորեն ներգրավվելու դրա աշխատանքներին: Ղրղզստանի Հանրապետությունը լեռնային երկիր է, որը հայտի է իր հարուստ կենսաբազմազանությամբ»,- ասաց Ժապարովը:
Post #31812 120
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կենսաբազմազանության հարցն այլևս պարզապես բնապահպանական մտահոգություն չէ, այն գլոբալ բնույթ ունի։

Իրանի նախագահն այս մասին ասել է Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի ժամանակ, որն անցկացվում է COP17 համաժողովի շրջանակներում։

«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և հայ ժողովրդին՝ COP17-ը հյուրընկալելու և մեզ մեծահոգաբար հրավիրելու համար։

Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից է, որ միացավ Կենսաբազմազանության մասին կոնվենցիային՝ ճանաչելով այս խնդրի միջազգային իրավական կարևորությունը։ Այնուամենայնիվ, Իրանի կապը կենսաբազմազանության հետ չի սահմանափակվում միջազգային կոնվենցիային մեր անդամակցությամբ։ Մեր երկիրը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է։ Կենսաբազմազանություն ունենք Պարսից ծոցում, այն շաղկապված է Իրանի պատմության հետ։

Բնության մասին հոգ տանելու պարտականությունը իրանցիների մշակութային, կրոնական և պատմական ինքնության կարևոր մաս է։ Իրանի համար կենսաբազմազանության պաշտպանությունը միայն տեսակների և բնական միջավայրերի պահպանության խնդիր չէ, այն ազգային մշակույթի, քաղաքակրթային ժառանգության պահպանման տեսանկյունից կարևոր առաջնահերթություն է։ Մեր երկրում վաղուց ակնածանքով են վերաբերվում բնությանը։ Իրանը կենսաբազմազանության պահպանման համար ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր ունի, այն համակարգում է շրջակա միջավայրի նախարարությունը»,- ասել է Մասուդ Փեզեշքիանը։
Armenpress Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կենսաբազմազանության հարցն այլևս պարզապես բնապահպանական մտահոգություն չէ, այն գլոբալ...
  • ❤ 1
Post #31811 117
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ հայաստանյան որոշ մեդիա ռեսուրսներում ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունների մասին մեկնաբանությունները էականորեն ուռճացված են։

Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր՝ վերջերս Իրան կատարած այցի ընթացքում հաջողվե՞լ է ԹՐԻՓՓ նախագծի շուրջ  իրանական կողմի մտահոգությունները փարատել։

«Այն մեկնաբանությունները, այն սոուսը, որով ներկայացվում են Իրանի մտահոգությունները ԹՐԻՓՓ-ի շուրջ հայաստանյան որոշ մեդիառեսուրսներում, եթե չասեմ էականորեն հեռու են իրականությունից, կարող եմ ասել էականորեն ուռճացված են։ Իրանական կողմում կան հարցեր, այդ հարցերին պատասխաններ տրվել են, իրանական կողմը, իմ տպավորությամբ, այս ընթացքով բավարարված է։

Օրինակ, իրանական կողմը հարցնում է՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն ԹՐԻՓՓ-ի երկայնքով։ Չի լինելու, մարդիկ հարցնում են, ասում ենք՝ չի լինելու, թղթերը այդ մասին են վկայում, իրականությունն այդ մասին է վկայում։ Այսինքն՝ նորմալ է, որ իրենք այդ հարցն ունեն, մենք էլ այդ հարցի ճիշտ պատասխանը տալիս ենք, իրենք էլ ասում են՝ դե եթե չի լինելու...իրենք էլ կպնելու են, չէ, այդ երկաթուղային ցանցը կարողանալու են օգտագործել։ Դասագրքային ճշմարտություն է, որ երրորդ կողմի զինված ներկայությունը մեկ այլ տեղ երկուսի հարաբերություններում, միայն բարդացնելու է այն երկուսի կյանքը։ Մարդիկ հարցեր են ունեցել, այդ հարցերին պարբերաբար տրվել են պատասխաններ, ընդ որում, այնպես չէ, որ ես այս անգամ գնացել եմ ու ինձ այց հարցն են տվել, որովհետև այդ հարցը տրվել է մեկ տարի առաջ և այդ հարցը պարզաբանվել է։ Ես գնացել եմ և ինձ ասել են՝ եթե այսպես է, լավ...»,- մանրամասնել  է ՀՀ ԱԳՄԱ նախարարը։
  • ❤ 2
Post #31810 122
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև պետական տեղեկատվական համակարգերի թվային փոխակերպման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Նախարարը կարևորել է Համաշխարհային բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու խորացումը՝ ընդգծելով Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնների, ինչպես նաև Ինժեներական քաղաքի դերը STEM ուղղության զարգացման գործում։
  • ❤ 2
Post #31809 116
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը բնության շուրջ համախմբվելու և այն սնուցելու անհրաժեշտություն է տեսնում:

Այս մասին Գուտերեշը հայտարարեց Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի ժամանակ, որն անցկացվում է COP17 համաժողովի շրջանակներում:

«Ջուրը, օդը, հողը կենսաբազմազանության նվերներն են բոլորիս, ամեն օր մարդն օգտվում է այս երեք գանձերից, սակայն այսօր կլիմայի փոփոխությունը, թունաքիմիկատների չկարգավորված օգտագործումը, ծանր մետաղները, աղտոտումը, կենսաբազմազանության կորուստը, կլիմայական քաոսը, որ առաջացել է այսօր, սպառնում են այդ արժեքներին: Սա ենթադրում է, որ մենք բախվելու ենք անխուսափելի իրավիճակների: Չպետք է այդպես լինի, 4 տարի առաջ Մոնրեալում կողմերը համաձայնեցին գործողությունների պլան մշակել, սկզբում պետք է ավելի շատ գործողություն, ավելի մեծ արագություն, ավելի մեծ կամք»,- ասաց Անտոնիու Գուտերեշը:


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է քաղհասարակության լիարժեք մասնակցություն՝ ի նպաստ նաև պետական ներդրումների ավելացման:
Armenpress Գուտերեշն աշխարհում ստեղծված կլիմայական քաոսը սպառնալիք է համարում կենսաբազմազանության համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը բնության շուրջ համախմբվելու և այն սնուցելու անհրաժեշտություն է...
  • ❤ 1
Older posts →

About this channel

How can I read @armenpress_am without a Telegram account?
TGViewer shows the public web preview Telegram publishes for ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ: recent posts, photos, videos and the subscriber count, with no app, login or account.
How many subscribers does ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ have?
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ (@armenpress_am) has 2.03K subscribers on Telegram, refreshed roughly every 30 minutes.
Does ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ know I viewed it here?
No. Public channel previews carry no viewer identity, and TGViewer has no accounts or tracking of what you look up.
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →