TGViewer
ՀՀ Կառավարություն/Government of Armenia ՀՀ Կառավարություն/Government of Armenia @arm_gov · 4.05K subscribers
Post #5578 359
ՀՀ Կառավարություն/Government of Armenia Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ԴոնալդԹրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետՆիկոլ Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով:
Շնորհավորական ուղերձում նշված է.
 
«Հարգելի՛ պարոն վարչապետ,
 
Ամերիկայի ժողովրդի անունից ջերմորենշնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին՝ Հայաստանիանկախության օրվա առիթով։
 
Միանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունըխաղաղությանը, բարգավաճմանը ևժողովրդավարությանը։ Արդեն 35 տարի է՝Հայաստանն այս արժեքների հարցում հաստատակամգործընկեր է։ Մինչ մենք առաջ ենք մղում «Թրամփիուղին՝ հանուն միջազգային խաղաղության ևբարգավաճման» (TRIPP) պատմականնախաձեռնությունը, ակնկալում ենք կառուցել ևներդրումներ կատարել Հայաստանում ՝ ապահովելովՀարավային Կովկասում խաղաղության ևբարգավաճման հարցում մեր հանձնառությանիրագործումը։ Ինչպես քննարկել էինք օգոստոսինկայացած հեռախոսազրույցի ընթացքում, մենքմիասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկտարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում։ Ձերնվիրումը խաղաղությանը հսկայականհնարավորություններ կստեղծի Հայաստանի, ՄիացյալՆահանգների և տարածաշրջանի համար։
 
Մեր ժողովուրդների ընդհանուր արժեքներըշարունակում են հիմք ծառայել մեր երկու երկրներիմիջև առկա բարեկամության համար։ Շնորհավորումեմ հայ ժողովրդին և Ձեր Կառավարությանը»։
More from @arm_gov
  1. Sep 23, 2026Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակադեմի…
  2. Sep 23, 2026Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ԴոնալդԹրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետՆիկո…
  3. Sep 22, 2026Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նա…
  4. Sep 21, 2026ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկ…
  5. Sep 20, 2026Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց…
  6. Sep 18, 2026Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →