Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակադեմիական ղեկավար, պրոֆեսոր Անանթա Չանդրակասանիի հետ:
Վարչապետն անդրադարձել է ՀՀ Կառավարության «Ակադեմիական քաղաք» նախագծին և կարևորել ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ հնարավոր համագործակցությունն ու փորձի փոխանակումը:
Այդ համատեքստում, քննարկվել են «Ակադեմիական քաղաքի» նախագծի մանրամասները, դրա ընթացքն ու առաջիկա անելիքները:
Անանթա Չանդրակասանին ողջունել է ծրագրի իրականացումը և պատրաստակամություն հայտնել համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ կիսելով նաև ունեցած փորձն ու կարողությունները:
Մտքեր են փոխանակվել բարձրագույն կրթության զարգացմանը միտված քայլերի շուրջ:
ՀՀ Կառավարություն/Government of ArmeniaԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ԴոնալդԹրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետՆիկոլ Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով:
Շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի՛ պարոն վարչապետ,
Ամերիկայի ժողովրդի անունից ջերմորենշնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին՝ Հայաստանիանկախության օրվա առիթով։
Միանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունըխաղաղությանը, բարգավաճմանը ևժողովրդավարությանը։ Արդեն 35 տարի է՝Հայաստանն այս արժեքների հարցում հաստատակամգործընկեր է։ Մինչ մենք առաջ ենք մղում «Թրամփիուղին՝ հանուն միջազգային խաղաղության ևբարգավաճման» (TRIPP) պատմականնախաձեռնությունը, ակնկալում ենք կառուցել ևներդրումներ կատարել Հայաստանում ՝ ապահովելովՀարավային Կովկասում խաղաղության ևբարգավաճման հարցում մեր հանձնառությանիրագործումը։ Ինչպես քննարկել էինք օգոստոսինկայացած հեռախոսազրույցի ընթացքում, մենքմիասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկտարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում։ Ձերնվիրումը խաղաղությանը հսկայականհնարավորություններ կստեղծի Հայաստանի, ՄիացյալՆահանգների և տարածաշրջանի համար։
Մեր ժողովուրդների ընդհանուր արժեքներըշարունակում են հիմք ծառայել մեր երկու երկրներիմիջև առկա բարեկամության համար։ Շնորհավորումեմ հայ ժողովրդին և Ձեր Կառավարությանը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։
Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։
Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը։
Խորհրդարանի մուտքի մոտ վարչապետին դիմավորել են Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանի փոխնախագահ Դանիելա Սոմմերը և «Ալբերտ Օսվալդ» հիմնադրամի հանձնաժողովի խորհրդի նախագահ Կարլ Շթարցախերը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի համար նախատեսված գրքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով
Հարգելի պարոն Խանդիկյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ։
Տասնամյակներ շարունակ Ձեր ստեղծագործական գործունեությունը կապել եք թատրոնի հետ՝ որպես դերասան, բեմադրիչ և գեղարվեստական ղեկավար՝ մեծ ներդրում ունենալով հայ թատերարվեստի զարգացման գործում։ Ձեր ստեղծագործական ճանապարհը նշանավորվել է բազմաթիվ թատերական բեմադրություններով, որոնք առանձնացել են Ձեր գործունեությանը բնորոշ յուրահատուկ ճաշակով:
«Ռոմեո Ջուլիետ», «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», «Մակբեթ», «Փարիզյան դատավճիռ», «Անվերջ վերադարձ» , «Հուլիոս Կեսար» և Ձեր մյուս բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը:
Հարգելի պարոն Խանդիկյան, ևս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առիթով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն» խորագրով համաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինեն, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանը, փորձագետներ և այլք։
How can I read @arm_gov without a Telegram account?
TGViewer shows the public web preview Telegram publishes for ՀՀ Կառավարություն/Government of Armenia: recent posts, photos, videos and the subscriber count, with no app, login or account.
How many subscribers does ՀՀ Կառավարություն/Government of Armenia have?
ՀՀ Կառավարություն/Government of Armenia (@arm_gov) has 4.05K subscribers on Telegram, refreshed roughly every 30 minutes.
Does ՀՀ Կառավարություն/Government of Armenia know I viewed it here?
No. Public channel previews carry no viewer identity, and TGViewer has no accounts or tracking of what you look up.