TGViewer
Առաջին զանգ Առաջին զանգ @archzang · 56.2K subscribers
Post #22174 15.1K

Forwarded from Ազգային ճակատ

⚡️Անիի ոտքից երկու բուռ միայն ասկոլկա ու ոսկորի փշրանքներն են հեռացրել, բժիշկն ասում է, թե չգիտի՝ ինչ զենքով է խփել.
պետական մարմիններից չեն գալիս, գոնե միջանցքում ծնողը նստած է, տեսնեն

🔷Անիի քրոջ՝ Արփի Ավետիսյանի փոխանցմամբ՝ բժիշկները պայքարում են, որպեսզի Անիի ոտքը չհեռացնեն։
🔷«Վիրահատությունն արել են, փշրված ոսկորն են հեռացրել՝ ասկոլկաների հետ միասին։

🔷Բժիշկն ասում է, թե չգիտի՝ ինչ զենքով է խփել, որ ասկոլկաներ էլ կան։

🔷Բժիշկը բացատրեց, ասաց, որ երկու բուռ միայն ասկոլկա ու ոսկորի փշրանքներն են հեռացրել դեռ ու պայքարում են ոտքը փրկելու համար։

🔷Մաքրել են, որ ինֆեկցիա չտարածվի, սրանից հետո դեռևս 3 բարդ վիրահատություն պետք է լինի, 8 ամիս հետո կրկին վիրահատություն է սպասվում»,-
168.am-ի հետ զրույցում ասաց Արփի Ավետիսյանը։

🔷Ինչ վերաբերում է Շաքիի բնակավայրի վարչական ղեկավարի ասածներին, որ «կրակոց չի եղել, միայն կնոջ սրունքն է մի փոքր վնասվել», Արփի Ավետիսյանը զայրացավ.

🔷«Ամբողջ օրը հիվանդանոցում եմ, խոսում եմ բժշկի հետ, հիմա վարչական ղեկավարի՞ն պետք է հավատան, թե՞ մեր տեսածին։

🔷Ասենք՝ հիմա պայքարում են Անիի ոտքը փրկելու համար, ասում են՝ կրունկն է վնասված, ո՛չ մեկը չի գալիս, ո՛չ մեկը չի հետաքրքրվում։
🔷Արփիի ամուսնինը արդեն նշել է, որ բժիշկն ասել է՝ Անիի ոտքի վիրահատությունը պետք է արագ անեն, որպեսզի ինֆեկցիա չանցնի ամբողջ ոտքին, հետո տեսնեն՝ ոտքը կարողանո՞ւմ են պահել, թե՞ ոչ։

@armnationalfront
  • 🙏 10
  • ❤ 1
  • 😁 1
More from @archzang
  1. Oct 6, 2026⚡️Օղորմի ձեր բարեկրթությունը, Էդ ձեր ՊՊԾ աշխատողները, որ թռնում են մարդու վրա, թող գնան սա…
  2. Oct 6, 2026🔴«Ա՞ղբ». Չախոյան-Թամրազյան վեճն ինչ որակումից սկսվեց 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
  3. Oct 6, 2026⚡️Պարոն Ռուբինյան, Ձեր գերազանց հայերեն իմանալն ո՞ւմ է պետք, երբ ձեր իշխանության օրոք Արցա…
  4. Oct 6, 2026🔴Ազգային ժողովում վիճաբանությունը սկսվել է, երբ Ռուբեն Ռուբինյանն անջատել է ելույթ ունեցո…
  5. Oct 6, 2026🔽Դու ո՞վ ես, քո հետ խոսալու չունեմ. պատգամավորների վեճը շարունակվում է նիստերի դահլիճից դ…
  6. Oct 6, 2026‼️ԱԺ-ում ծեծկռտուք սկսվեց 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →