☄️Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո
🔽«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հանրության հետ շփվելու նոր ձևաչափ է մշակել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը մտադիր է շաբաթ և կիրակի օրերին անակնկալ այցեր իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններ, ինչպես նաև մարզերի քաղաքներ ու գյուղեր՝ տեղում քաղաքացիների տրամադրություններն ու առկա խնդիրները հասկանալու համար։
💥Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ Փաշինյանը թիմակիցներին անակնկալ հայտնում է, որ պատրաստվում է գնալ որևէ վարչական շրջան կամ բնակավայր, իսկ ցանկացող ՔՊ-ականներն էլ միանում են նրան։ Այսինքն՝ այցերը նախատեսվում է իրականացնել առանց մեծ միջոցառումների, նախապես հայտարարված հանդիպումների կամ բազմամարդ հավաքների։
⁉️Մեր տեղեկություններով՝ այս ձևաչափի առաջին «փորձարկումը» տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Արաբկիր վարչական շրջանում։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Post #21961
1.43K

- 🤮 6
- ❤ 2
- 👎 2
- 😁 1