🔴«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները»
💥«Հրապարակ» օրաթերթը գրում է. Անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը մեզ պատմեց, որ օրերս ՊՆ-ից իրենցից մի քանիսը զանգեր են ստացել: ՊՆ ներկայացուցիչը ծնողներին հարցուփորձ է արել, թե որ ծնողն ունի իր անունով բնակարան, որը՝ ոչ:
‼️Մեր զրուցակիցն ասաց՝ խոսակցություններ կան, որ իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները` մի քանիսին բնակարանով ապահովել, քանի որ այս տարիներին անհետ կորածների հետ կապված՝ պետությունը որեւէ հստակ քայլ չի արել, եւ պաշտպանության նախարարն այս 6 տարվա ընթացքում անգամ չի կարողացել հստակեցնել, թե իրենց որդիներից քանիսն է մահացել, քանիսն է գերության մեջ:
☄️Իսկ իրենց վիճակն ամենածանրն է` մյուսների զավակները գոնե գերեզման ունեն, որին այցի են գնում ծնողները, իրենք դրանից էլ են զրկված: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՊՆ խոսնակից, բայց նա զանգերին չպատասխանեց:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Post #21960
6.74K

- 😡 7
- 👎 3
- 😁 1
- 🤮 1