«Նորանկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ Ռուսաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակների հետ շփումները գնահատվեն որպես լրտեսություն՝ հօգուտ թշնամի պետության։ Ինձ հենց այդ թեմայով են մեղադրում․․․Ուկրաինայում ՌԴ-ի հետ շփումները գնահատվում են որպես լրտեսություն և պետական դավաճանություն, հիմա նույնն անում է Նիկոլ Փ․-ն»,- նշում է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահը։
‼️Նրա գնահատմամբ՝ դատավարությունը փակ է անցկացվում, որովհետև մի կողմից չեն ցանկանում՝ մարդիկ տեսնեն, թե ինչպես են հորինված ստերը փլվում դատարանում, մյուս կողմից Փաշինյանը հույս ունի ԵԱՏՄ-ից օգուտներ քաղել և չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս գործին։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
