🇦🇲🇮🇷Որտե՞ղ են գտնվում հայ-իրանական հարաբերությունները, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ի՞նչ հանգամանքներով ենք դրանք պայմանավորված և ինչպե՞ս կարող ենք համագործակցել՝ տարածաշրջանում կայունություն և բարգավաճում ունենալու համար։
Հուլիսի 21-23-ին ԱՊՐԻ Արմենիան Հայաստանում Իրանի դեսպանատան հետ համագործակցությամբ Կապան քաղաքում կազմակերպեց սեմինար հայ և իրանցի փորձագետների մասնակցությամբ` քննարկելու երկկողմ հարաբարություններին առնչվող հարցերը՝ հնարավորություններն ու խոչընդոտները։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին, ԱՊՐԻ Արմենիայի փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Post #56
788