«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կատարվել է 1987-89թթ–ին, խորհրդային տարիներին։ Եվ այդ փաստաթղթերը, որոնք մենք հարյուր անգամ ցույց ենք տվել, ստորագրել են և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը, այն ժամանակ՝ Մոսկվան»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը տարակուսանք է հայտնում՝ ինչու՞ ներկայիս սահմանազատման գործընթացում հիմք չեն ընդունում խորհրդային տարիների հենց այդ փաստաթղթերն ու քարտեզները։
Քաղաքական գործիչը խոսել է նաև Հայաստանի իշխանությունների կողմից շատ հաճախ շահարկվող «միջազգայնորեն ճանաչված սահման» ձևակերպման մասին։ Արամ Սարգսյանը նկատում է՝ նման հասկացություն չկա և չի կարող լինել, քանի դեռ միմյանց հարևան երկրները չեն լուծել սահմանի շուրջ գոյություն ունեցող բոլոր վիճելի հարցերը և չեն ճանաչել միմյանց սահմանները։ Իսկ նման օրինակներ այսօր աշխարհում բազմաթվ են, այդ թվում` զարգացած երկրներում․
«Պիտի հարևանիդ հետ որոշես՝ որոնք են քո սահմանները։ Եթե հարևաններիդ հետ չես ավարտել էդ պրոցեսը, մյուսները ի՞նչը ճանաչեն»,– ասում է Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Տավուշի մի հատվածում կատարված սահմանազատումից հետո արդե 2.5 տարի է՝ գործընթացը սահմանի այլ հատվածներում այդպես էլ չի իրականացվում։
Ալմա Աթայի հռչակագրում Հայաստանի քարտեզ տեսնողներին Արամ Սարգսյանը խորհուրդ է տալիս նախ կարդալ փաստաթուղթը։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM