TGViewer
🇦🇲Арман Абовян/Արման Աբովյան/Arman Abovyan🇦🇲 🇦🇲Арман Абовян/Արման Աբովյան/Arman Abovyan🇦🇲 @abovyanarman · 3.86K subscribers
Post #19829 62

Forwarded from Radio Sputnik Armenia

🎙«Անիմաստ է ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրների մասնակցելը․ ընդդիմադիր այս կամ այն թեկնածուի հաղթանակը որևէ էական ազդեցություն կամ նշանակություն չունի քաղաքական ընդհանուր պատկերի վրա»․ կարծում է «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակից քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ ՏԻՄ մարմինները Հայաստանում երբեք ինքնուրույն կառույցներ չեն եղել և միշտ կախվածության մեջ են գտնվել կենտրոնական իշխանությունից։

«ՏԻՄ մարմիններն ինքնուրույն կառույցներ չեն, և Հայաստանում միշտ էլ այդպես է եղել։ Նրանք միշտ նայում են՝ ով է նստած իշխանական ղեկին։ Երբ իշխում է «իքս» քաղաքական ուժը, բոլորը ստիպված են նրա ձեռքին նայել, որովհետև նրանից են ֆինանսավորում ստանում։ Իրենք ինքնուրույն ֆինանսավորման հզոր տնտեսական աղբյուրներ չունեն», –բացատրում է քաղտեխնոլոգը։


Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում տեղական ղեկավարները արագորեն հարմարվում են նոր իշխանություններին։ Այդ պատճառով էլ, ըստ նրա, ընդդիմության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին քաղաքական առումով անիմաստ է։ Իսկ եթե չեն հարմարվում, գործող կառավարման համակարգում կենտրոնական իշխանությունը ցանկացած պահի կարող է հեռացնել համայնքի ղեկավարին․ օրինակները քիչ չեն։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
  • ❤ 2
  • 👎 1
  • 💯 1
More from @abovyanarman
  1. Oct 11, 2026🗣️👤🗣️👤🗣️ Денис Дворников: об армянских корнях, о созидании и смыслах в работе - «Alph…
  2. Oct 11, 2026🇷🇺 «Без права на ошибку» — Есть сценарии, где ошибка стоит жизни. И есть люди, для котор…
  3. Oct 11, 2026❗️ Сообщается, что более 100 американских конгрессменов призвали Рубио главу Госдепа прекр…
  4. Oct 11, 2026Ciao bambino sorry …. Или как вчерашний Черчилль и любимчик Запада снова оказался кинутым.…
  5. Oct 11, 2026Несмотря на атмосферу страха, есть люди, которые вступают в борьбу — Левон Кочарян Депутат…
  6. Oct 11, 2026⚡️❗Зеленский заявил, что ничего не знал о согласованном Трампом энергетическом перемирии,…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →