🔷 Հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող առևտրային օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 18 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝
🔹առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար թվով 6,
🔹 առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար թվով 4,
🔹 լռության կանոնները չպահպանելու համար թվով 3,
🔹 առանց թույլտվության հեստապարային ակումբի գործունեության իրականացման համար թվով 2,
🔹առանց համապատասխան թույլտվության ժամը 24:00-ից հետո գործունեության իրականացման համար թվով 3։
Post #4555
527