TGViewer
Глас Народа / Ժողովրդի ձայնը Глас Народа / Ժողովրդի ձայնը @voxpopuli4 · 1.02K subscribers
Post #36850 70

Forwarded from Yerevan Live!

🔵Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաքիի միջադեպի աղմուկը դեռ չի դադարել, երեկ էլ Սյունիքի մարզի մեկ այլ համայնքից լուր տարածվեց երեք ադրբեջանցու ներթափանցման մասին։ Տարածված լուրերն այն մասին էին, որ նախօրեի ողջ գիշերը ԱԹՍ-ներով ադրբեջանցիներ են փնտրել Մեղրի համայնքի մաս կազմող Կուրիս բնակավայրում։ Բնակիչներից մեկն էր իրենց գյուղում երեք տղամարդ տեսել եւ ահազանգել է ոստիկանությանը՝ կասկածելով, որ ադրբեջանցիներ են։

Լուրերը տարածվելուց ժամեր անց ԱԱԾ-ն հարկ համարեց հերքել դրանք։ «Տարածված տեղեկությունները (ադրբեջանցիների ներթափանցման մասին) չեն համապատասխանում իրականությանը»,- ուշացումով հայտնեցին այս կառույցից։

Մեղրիի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ իրենց համագյուղացին է երեք անծանոթ տղամարդ տեսել՝ ընկույզի ծառերի մոտ, նրանց հագին եղել է զինվորական համազգեստ, եւ դա է եղել պատճառը, որ կասկածել է, թե ադրբեջանցիներ են: «Հիմա էլ ասում են, թե ուրիշ գյուղերից են եղել` եկել են պոպոք գողանալու»,- ասաց մեր զրուցակիցը։

Կուրիսի գյուղապետ Դավիթ Օհանջանյանն էլ մինչեւ ԱԱԾ-ի հերքումը մեզ ասել էր, թե ինքն անձամբ ադրբեջանցիների չի տեսել, բայց իրավապահներն այդ հարցով զբաղվում են, իսկ ավելի ուշ այլեւս չպատասխանեց մեր զանգերին։
More from @voxpopuli4
  1. Oct 13, 2026Документальный фильм «Геноцид 2.0: Этническая чистка в Арцахе» режиссера Бареда Мароняна п…
  2. Oct 12, 2026⚡️❗️ "Вы слышали, чтобы хоть кто-то в Европарламенте осудил происходящее во Франции, в Брю…
  3. Oct 12, 2026Մենք կռիվ ենք տալիս թալանչիության դեմ։ «ՔՊ»-ականներ, դուք թալանով եք զբաղվում։ Այդ պիտակը…
  4. Oct 11, 2026❗Ըստ մեր չափումների, որոնք կատարել ենք Google Maps-ով, 2020-ից մինչեւ այսօր՝ Նիկոլ Փաշինյա…
  5. Oct 11, 2026❌ Հանուն արդար ու արժանապատիվ Արտաշատի. ՀՅԴ-ին քվեներ են խոստանում #Արտաշատ #ՀՅԴ #5tv 🌩Աջ…
  6. Oct 11, 2026Сегодня одна из трагических дат войны в Арцахе... 11 октября 2020 года, около полудня, в о…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →