🔥 Շարունակելով տնտեսության թեման, նկատենք «Լույս» հիմնադրամի մասնագիտական դիտարկում–վերլուծությունը՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս - 2026» զեկույցի վերաբերյալ։ Այդ զեկույցի համաձայն, ինչպես նկատում է «Լույս» հիմնադրամը, Հայաստանը զբոսաշրջության ոլորտում նահանջ է արձանագրել գործնականում բոլոր էական ցուցանիշներով։
Դա վկայում է, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վիճակագրական աճը դարձյալ՝ ապահովվել է արտքին բարենպաստ կոնյուկտուրայի, այլ ոչ թե կառավարության թիրախային քաղաքականության շնորհիվ։ Ռուս–ուկրաինական պատերազմը եւ ՌԴ հանդեպ պատժամիջոցները բերել են նրան, որ կտրուկ ավելացել է դեպի Հայաստան հոսքը, այդպիսով ավելացնելով զբոսաշրջային վիճակագրությունը։ Մինչդեռ, այն կարող էր լինել զգալիորեն ավելին, եթե կառավարությունը ոչ թե գոհանար արտաքին կոնյուկտուրայից բխող «ինքնահոս մատակարարումով», այլ վարեր ոլորտի զարգացման իրապես համակարգված եւ նպատակային քաղաքականություն։
Այդպիսով, «Լույս» հիմնադրամի վերլուծությունը վկայում է, որ Համաշխարհային տնտեսական համաժողովի հրապարակած «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս - 2026» զեկույցը արձանագրում է Հայաստանում նաեւ այս ոլորտում տնտեսական քաղաքականության բացակայությունը։
Post #36836
88
Forwarded from Hakob Badalyan