Ահազանգ և զգուշացում 💥💥💥
Վերջին մեկ երկու տարիների ընթացքում Սյունիք և մասնավորապես Կապան և Քաջարան միգրանտների հոսք է առաջացել։ Սրանցից գերակշիռ մասը թուրքմեններ են։ Այսօր, ըստ որոշ տվյալների միայն նշված քաղաքներում հանգրվանել և աշխատում են մոտ 1500 մարդ։ Սրանցից շատերը, ըստ որոշ ինֆորմացիայի, աշխատել են նաև ադրբեջանում և այնտեղից հետո հայտնվել Հայաստանում։ Նրանց անձնագրերում կան ադրբեջանի մուտքի և ելքի կնիքներ։ Քանիսն են անցել ադրբեջանի հատուկ ծառայություններով, աստված գիտի։ Օր օրի քաղաքները լցվում են թուրքմեն ,,էմիգրանտներով ,,:
Այսօր արդեն նրանք բերում են նաև իրենց կանանց և երեխաներին։
Կապանի և Քաջարանի խոշորագույն շինարարական հիմնարկներում արդեն իսկ աշխատողների զգալի մասը թուրքմեններ են, որոնք արդեն Կապանում և Քաջարանում իրենց լավ են զգում։ Արդեն նկատվում է կազմակերպված համայնք, коммуна, ասածը։
Այս հոսքը կազմակերպված ծրագրի է նմանվում։ Օրվա ցերեկային ժամերին Կապանի բանուկ մասերում, ինչպես վերջերս ասաց ծանոթներիցս մեկը ,ութսունականների Բաքուն է հիշեցնում։
Վստահ եմ, սա Սյունիքի թրքացման ծրագրի մաս է։
Առայժմ սրա մասին ահազանգում եմ, մտածեք սրա մասին , սա թաքնված ռումբ է դրվում Սյունիքի ,,տակ,,։
Հուսով եմ այս զգուշացումս կկարդան նաև մարդիկ, ովքեր պետք է կարդան և մտածեն սրա մասին, եթե իրենց միքիչ ազգային գաղափարների և շահերի տեր են համարում։
https://www.facebook.com/share/p/1EWyvviswS/?mibextid=wwXIfr
Post #36797
436

- 👍 6