Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Մայր Աթոռի հաղորդագրության համաձայն՝ նշանակումն ուժի մեջ է հոկտեմբերի 1-ից։
Մովսես վարդապետ Սարգսյանը մինչ այժմ ղեկավարում էր ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը։ Նա ծնվել է 1984 թվականին Հրազդանում և ձեռնադրվել 2010 թվականին։
Միաժամանակ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանն ազատվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահի պարտականություններից։ Նա այդ պաշտոնը համատեղության կարգով ստանձնել էր 2026 թվականի մարտին՝ թեմի նախկին առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո։
Մակար եպիսկոպոս Հակոբյանը շարունակում է ղեկավարել Սյունյաց թեմը։
Post #36792
72
