Որ պատերազմ էր լինելու, գիտեի, զգում էի: Որ այն շատ դաժանա է լինելու, չէի կասկածում, ինչպես 2018-ին չէի կասկածում, որ նրան բերել են Արցախը հանձնելու համար: Ասածս կհաստատեն նախկին գործընկերներս: Այդ մասին պարզ և հստակ արտահայտվել էի newsroom-ում, երբ հարցրեցին ինչո՞ւ ուրախ չեմ հեղափոխության հաղթանակի համար: Բայց երբեք մտքիս ծայրով չէր կարող անցնել, որ այդ պատերազմը չի ավարտվելու, որ Արցախը կհայաթափվի, որ այդքան անհոգ կլինենք պատանդառված մեր եղբայրների նկատմամբ, որ ինքնակամ կզիջենք, հայրենիքը, դիլիմ-դիլիմ կկտրենք, անունը կդնենք «խաղաղություն» ու ֆեստիՎառներով , տաշի-տուշիներով կմատուցենք աղբրի գլխին բազմած դևին որպես ընթրիքի խավարտ: Մտքովս չէր կարող անցնել, որ մեր մեջ կգտնվի այնպիսի մեկը, որ կարշավի եկեղեցու դեմ, իսկ սրբազան լեռանը կնայի թույնոտ հայացքով...շատ բան չէի պատկերացնում, պատկերացնելու չէր մինչև այն պահը, երբ նա պատերազմի առաջին օրը պոռթկաց ՝«եկեք պայմանավորվենք, ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու»: Այդ մի նախադասությունը ականջներումս զնգում է մինչ օրս և կդադարի երբ հրաժեշտ տամ երկրային կյանքին: Չի մոռացվում, ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ: Ախար, նա ասում էր , անոնսում էր իր պայմանավորվածության մասին ու մենք չէինք ուզում հասկանալ, ինչպես չհասկացանք լեգենդար Մոնթեի (Ավո) մարգարեական դարձած խոսքը ՝«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»: Այսքան դժվար տրված անկախությունը , այսքան հեշտ թաղել, միայն կարող էր թշնամին: Այն ինչ հիմա կատարվում է , ոչ անգրագիտություն է և ոչ էլ դավաճանություն, սա պարզ թշնամություն է , որ կանգնեցնելու տարբերակ չեմ տեսնում:
Այսօր սեպտեմբերի 27-ն է, առյուծաբար կռված ու դավաճանված տղերքի հիշատակի օրը:
https://www.facebook.com/share/p/1LCxpQCeee/?mibextid=wwXIfr
Post #36713
723

- 🙏 5
- 🤝 3