Գվարդիոլայից հետո աշխարհում յուրաքանչյուր մարզչի շատ բարդ էր լինելու նոր բան տալ կամ սովորացնել թիմին, այն էլ 10 տարիներից հետո: Տպավորությունները Սիթիի պահով շատ իրարամերժ են, շատ ծանր պարտություն Արսենալից, անորոշ խաղեր բայց արյդունքի տեսանկյունից ֆանտաստիկ մեկնարկ ԱՊԼ-ում, խայտառակ թույլ առաջին խաղակես ՊՍԺ-ի դեմ ու լրիվ հակառակ ուժեղ երկրորդ խաղակես ՊՍԺ-ի դեմ: Թիմը դեռ շատ անորոշ տպավորություն է թողնում, բայց կազմի խորությունը ու անհատականությունները ցույց են տալիս, որ ամեն դեպքում ուժեղ թիմ են: Ինձ դուր չի գալիս իրենց խաղի նկատմամբ կիրքը, ինչը շատ էր կարևորում Գվարդիոլան: Ես նկատում եմ, որ շատ ռոբոտացված են խաղում և չկա այն կրակը դեռևս, որը կար Պեպի ժամանակ:✅
ԱՊԼ երեք լավագույն թիմերը այս պահին` Արսենալ, Սիթի, Բրայթոն:😱
Բավարիայի մեկնարկը ահասարսուռ չէ, թերևս եղել են նման խաղեր մեկնարկային Բունդեսլիգայի տուրի խաղում, ՉԼ-ում առաջին խաղում: Բայց մի քանի ոչ-ոքիները որոշակի հարցեր են առաջացնում, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ այս տարի էլ շատ ուժեղ են:✅
Post #41187
587



- ❤ 14
- ❤🔥 5
- 🔥 2