⚡️⚡️⚡️⚡️Ռոնալդուն պատմել է Ժորժե Ժեզուշի հետ կոնֆլիկտի իր վարկածը և հաստատել, որ չի ավարտում կարիերան հավաքականում․
– Աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո ես պատրաստվում էի հեռանալ հավաքականից, սակայն ֆեդերացիայի նախագահը խնդրեց ինձ մնալ։ Ես աջակցեցի Ժեզուշի նշանակմանը, իսկ նա ասաց, որ հույսը դնում է ինձ վրա և նախապես կազմել էր հավաքականի կազմում իմ մասնակցության ծրագիրը։💙
Նորվեգիայի դեմ խաղից առաջ մարզիչը անսպասելիորեն առաջարկեց ինձ խաղալ 30 րոպե։ Ես համաձայնեցի, երկրորդ խաղակեսից հետո սկսեցի տաքանալ, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկա։ Նա չկատարեց ինձ տված խոստումը։❤️
Երկու օր անց մենք պայմանավորվեցինք, որ Ժեզուշը հրապարակայնորեն կբացատրի իրավիճակը և կընդունի, որ հենց ինքն էր առաջարկել ինձ դուրս գալ խաղադաշտ։ Մենք նույնիսկ համաձայնեցրել էինք ասելիքի տեքստը։ Սակայն մամուլի ասուլիսի ժամանակ նա բոլորովին այլ բան ասաց։ Սա արդեն երկրորդ դեպքն էր, երբ նա չկատարեց իր խոստումը։❤️
Դրանից հետո ես լքեցի հավաքականի ճամբարը։ Հասկանում եմ, որ չպետք է այդպես վարվեի, և ներողություն եմ խնդրում թիմակիցներից ու երկրպագուներից։ Ես ավագն եմ և պատրաստ եմ ընդունել ֆեդերացիայի ցանկացած պատիժ։💔
Սակայն հավաքականում կարիերաս չեմ ավարտում։ Եթե առողջ լինեմ, շարունակեմ խաղալ ակումբում և կրեմ հնարավոր որակազրկումը, ապա կմնամ Պորտուգալիայի հավաքականի տրամադրության տակ։ Հրաժեշտի խաղս դեռ կլինի, բայց հիմա ցանկանում եմ շարունակել խաղալ և հաղթել հավաքականի կազմում։😱
Post #40654
1.07K

- ❤ 54
- 😁 13
- 😱 8
- ❤🔥 3