TGViewer
VagSports VagSports @vagsports · 4.47K subscribers
Post #40477 1K

Forwarded from Armenian League 🇦🇲

🐦 Երևանի «Փյունիկի» գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանը խոսել է Դմիտրի Գունկոյի նշանակման մասին։

🎙«Կարծում ենք, որ մեր նորանշանակ գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն համապատասխանում է Փյունիկի փիլիսոփայությանը։ Նրա երկարատև փորձը, արձանագրված հաջողությունները Հայաստանի առաջնությունում և հայկական արմատները դարձան հիմնական գործոնները մեր ընտրության հարցում։ Վստահ ենք, որ մարզիչը կտա իր առավելագույնը թիմի նպատակներին հասնելու համար։», - ասել է Սուրեն Բաղդասարյանը «Match TV»-ին։


Սեպտեմբերին Գունկոն հեռացել էր Տուլայի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2020 թվականից։ Ռուսաստանում նա նաև գլխավորել է «Խիմկին» (Մոսկվայի մարզ) և 2006-ից 2020 թվականներին աշխատել Մոսկվայի «Սպարտակի» համակարգում։

Հայաստանի առաջնության ութ տուրից հետո «Փյունիկը» 18 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
  • ❤ 5
  • ❤‍🔥 3
More from @vagsports
  1. Oct 2, 2026Կորցրինք Բանդիկյանին, բայց գոնե մրցակիցը մնաց 10 հոգով:✅
  2. Oct 2, 2026Դե կարծում եմ ամեն ինչ պարզ է: Անհատական կոպտագույն սխալները վճռում են խաղի ելքը այս պահի…
  3. Oct 2, 2026Կակոուլիս 2-0 #AM43
  4. Oct 2, 2026Կոնոմիս 1-0 #AM43
  5. Oct 2, 2026❌ Արթուր Ղարիբյանը վնասվածք է ստացել հանդիպմանը նախորդող մարզման ընթացքում։
  6. Oct 2, 2026Արթուր Միրանյանը կփոխարինի Արթուր Ղարիբյանին։ ✅
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →