🚨🔥 Դեյվիդ Օրնշտեյնը բացահայտել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ անգլիական ակումբների գործողությունների մանրամասները․
«Այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Արսենալը», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը», նախապես տեղեկացրել են Պրեմիեր լիգային իրենց իրավական քայլեր ձեռնարկելու իրավունքի մասին՝ ապագայում իրենց շահերի պաշտպանությունն ապահովելու համար։
Ակումբներն արդեն սկսել են կապ հաստատել միմյանց հետ և պատրաստել իրենց իրավաբանական բաժիններին՝ քննարկելու համատեղ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը՝ հսկայական ֆինանսական փոխհատուցումներ պահանջելով։
Այս հայցը կներկայացվի միայն վերջնական որոշման կայացումից և բողոքարկման գործընթացի ամբողջական ավարտից հետո։
Ակումբների ներսում արձագանքը շոկից վերածվել է «արդարության հաղթանակի» զգացողության։ Խոսքը «Սիթիի» նկատմամբ թշնամանքի մասին չէ, այլ այն անարդարության զգացողության, որը կապված է կորցրած տիտղոսների, մրցաշարային աղյուսակում դիրքերի, մրցանակային գումարների, այլ թիմերի՝ ավելի ցածր լիգա դուրս գալու և մարզիչների հեռացման հետ։
Այժմ ակումբների միջև կուլիսներում լայնածավալ իրավական գործընթաց է ընթանում, և ժամանակը ցույց կտա, թե դա ինչի կհանգեցնի»։
#Մաեստրո
Post #40411
1.4K

- ❤ 9
- 🤔 4
- 💔 2