🐦«Ես պատրաստ էի հրավիրել Խուան Դիասին, սակայն ակումբի հովանավորները որոշեցին աշխատանքի ընդունել Գունկոյին»․ — Սելյուկ
Դմիտրի Սելյուկն Նորիկ Սերոբյանին հարցազրույց է տվել՝ բացատրելով, թե ինչու է հեռանում «Փյունիկից»։
«Փյունիկի» հովանավորները պաշտպանեցին Դմիտրի Գունկոյի թեկնածությունը։ Ես ակումբ էի հրավիրվել՝ «Փյունիկը» հիմնովին վերափոխելու և արդիականացնելու նպատակով՝ թե՛ մարզական, թե՛ ֆինանսական առումով. կրճատել բյուջեն և միաժամանակ ստեղծել ավելի բարձր որակի թիմ, որն ունակ կլինի ամեն տարի մրցել եվրոպական մրցաշարերում։ Այժմ կարող եմ բացահայտել Արտակ Օսեյանի գլխավորած մարզչական շտաբի հեռացման մանրամասները։ Նախ՝ ես բոլորովին դժգոհ էի «Փյունիկի» խաղաոճից. խաղացողները կարծես պարզապես քայլում էին խաղադաշտում, բացակայում էին բարձր ինտենսիվությամբ մարզումները։ Ես խնդրեցի խաղացողների թեստավորման արդյունքները, սակայն դրանք չտրամադրվեցին։ Պարզվեց, որ իրականում ոչ ոք չէր հետևում այդ տվյալներին, ինչը տարօրինակ է։
Մարզական տեսանկյունից «Փյունիկի» մարզչական շտաբը չափազանց ոչ պրոֆեսիոնալ էր գործում. հանդիպման 60-րդ րոպեից հետո թիմը խաղադաշտում բառացիորեն «մահանում» էր։ Այդ իսկ պատճառով որոշեցինք հրաժեշտ տալ Օսեյանի շտաբին և հրավիրել ավելի պրոֆեսիոնալ մասնագետների։ Ես սկաուտինգի բաժնի ղեկավար նշանակեցի Ժիրայր Մարտիրոսյանին, իսկ «Փյունիկ-2»-ի մարզիչ՝ Ալեքսանդր Բազարևիչին. նա ունակ է թիմին ճիշտ խաղաոճ հաղորդել։ Ես լավ հարաբերություններ ունեմ Սուրեն Բաղդասարյանի հետ, և ամեն ինչ լավ էր ընթանում։ Մենք դիտարկում էինք տարբեր թեկնածուների։
Ես առաջարկեցի Խուան Դիասին և նրա շտաբին. նա վերջերս էր հեռացել «Ռոդինայից»։ Նրանք իսկական պրոֆեսիոնալներ են, որոնք թիմին օգնել են դուրս գալ FNL-ից (Առաջին լիգա) RPL (Պրեմիեր լիգա)։ Դիասն աշխատել է «Սևիլիայում»՝ Կարսեդոյի կողքին. նա բարձրակարգ մասնագետ է»։ «Գործնականում պայմանավորվածություն էինք ձեռք բերել։ Ես պատրաստ էի նրանց աշխատավարձերի բյուջեի կեսը հոգալ սեփական գրպանից։ Սակայն, ցավոք, ակումբի հովանավորները որոշեցին հրավիրել ռուս մարզիչ Դմիտրի Գունկոյին։
Չեմ հավատում, որ Գունկոն ի վիճակի է նշանակալի արդյունքների հասնել։ Հայաստանում «Ուրարտուի» հետ նրա նվաճած չեմպիոնական տիտղոսն ավելի շատ հանգամանքների բերումով էր՝ այն ժամանակ մրցակցությունն ավելի թույլ էր։ Հայաստանի առաջնությունում լուրջ հաջողությունների հասնելու համար փոփոխություններ են անհրաժեշտ։ Գունկոյի օրոք թիմը լավագույն դեպքում կզբաղեցնի չորրորդ հորիզոնականը, իսկ հաջորդ տարի գուցե նույնիսկ չհայտնվի լավագույն քառյակում։ Ես պրոֆեսիոնալ եմ և աշխատանքի էի անցել այն պայմանով, որ պատասխանատու կլինեմ գործունեության մարզական մասի համար։ Մինչդեռ ինձ պարտադրում են Գունկոյին։ Հետևաբար, ես հեռանում եմ «Փյունիկից» և ակումբին հաջողություն եմ մաղթում։ Մշտապես հետևելու եմ թիմին։ Հավակնոտ ակումբը (իսկ «Փյունիկն» անշուշտ այդպիսին է) որոշում է հրավիրել Գունկոյին, ով վերջերս հեռացվել էր Տուլայի «Արսենալից»», - ասել է Սելյուկը։
https://t.me/inside_yan
Post #40387
1.4K
