TGViewer
Channel Public Channel
Step1.am

Step1.am

@step1am

Арцахский новостной сайт

• Facebook https://www.fb.com/step1.am
• Сайт step1.am
Subscribers
743
Photos
137
Videos
57
Links
1.5K

Showing posts older than #1889 · Back to latest

Older Posts 20 shown
Post #1888 109
2023 թվականի հոկտեմբերին Հայաստանի դպրոցներում առկա էր 1 422 ուսուցչի թափուր հաստիք։ Նույն ժամանակ Արցախից Հայաստան էին տեղափոխվել հազարավոր մանկավարժներ։ Թվում էր՝ կրթական համակարգի կադրային պակասը և աշխատանք փնտրող ուսուցիչների մեծ թիվը պետք է հեշտությամբ լրացնեին միմյանց։ Սակայն իրականությունն ավելի բարդ էր. ոչ բոլոր մասնագիտություններն էին համընկնում, շատ հաստիքներ գտնվում էին հեռավոր գյուղերում, իսկ բազմաթիվ ուսուցիչներ ստիպված էին ամիսներով սպասել կամ նույնիսկ փոխել մասնագիտությունը։
Այսօր՝ բռնի տեղահանումից գրեթե երեք տարի անց, արցախցի ուսուցիչների փորձը միատեսակ չէ։ Ոմանք կարողացել են շարունակել իրենց մասնագիտական ուղին, մյուսները դեռ աշխատանք են փնտրում, իսկ մի մասն էլ սեփական կրթական նախաձեռնություններն է հիմնել։



Նյութի հղում ⤵️ STEP1.am
Post #1887 173
Սեպտեմբերի 19-ին օկուպացված գյուղերում բնակված արցախցիների կեսն իրենց տներից ոչինչ չեն վերցրել և, Ստեփանակերտի օդանավակայանում մի քանի օր անցկացնելուց հետո, Հայաստան են ժամանել առանց որևէ իրի։ Ստեփանակերտի և մի քանի այլ բնակավայրերի բնակիչները ևս քիչ բան են կարողացել իրենց հետ վերցնել։

Նյութի հղում ⤵️ STEP1.am
step1.am 1000 օր առանց Արցախի Այս օրերին լրանում է 1000 օր այն ժամանակվանից, երբ 10 ամիս տևած շրջափակումից, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից և բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից հետո Արցախը բռնի կերպով հայաթափվեց։ Սեպտեմբերի 19-ին օկուպացված գյուղերում բնակված արցախցիների…
Post #1886 105
-Վերջին տեղեկությունները, որ ունենք Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ, դա Աստղաշեն և Այգեստան համայնքներում Հայրենական Մեծ պատերազմին ու Արցախյան ազատամարտին նվիրված հուշակոթողների ավերումն է։ Ընդհանրապես Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկություններ մենք ստանում ենք հիմնականում ադրբեջանական օգտատերերի սոցիալական էջերից, որոնք լուսանկարներ կամ տեսանյութեր են հրապարակում, կամ օդատիեզերական լուսանկարներից։ Այդ հրապարակումներից կարողանում ենք հասկանալ այս կամ այն հուշարձանի քանդման կամ պղծման մասին։

Նյութի հղում ⤵️ STEP1.am
step1.am Արմինե Հայրապետյան․ Ալիևը երբ խոսում է Արցախում 67 մզկիթների մասին, դա մտածածին թիվ է Արցախում մնացած մեր պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ է խոսում Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը -Վերջին տեղեկությունները, որ ունենք Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ…
Post #1885 108
-1988 թվականին սկսված Արցախյան շարժումը, որը վերածվեց համազգային շարժման, հանգեցրեց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂՀ Գերագույն խորհրդի համատեղ նիստի, որտեղ եւ ընդունվեց Արցախի միացման ակտը Մայր Հայրենիքին, որը կատարվեց խորհրդային օրենսդրությանը համապատասխան։


Նյութի հղում ⤵️ STEP1.am
step1.am Որեւէ իրավական ակտ չի ընդունվել, որ Արցախը Հայաստանի կազմում չէ․ Մեխակ Գաբրիելյան Step1.am-ի հարցերին պատասխանել է 1990-1995 թվականներին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը։ -Պարոն Գաբրիելյան, 1990-1995 թվականների Գերագույն խորհրդում՝ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի Արցախի և Հայաստանի միացումի մասին որոշումից հետո, պատգամավորներ…
Post #1884 97
2023 թվականի բռնի տեղահանումից հետո Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը, որը տարիներ շարունակ գործունեություն էր ծավալում Արցախում, ստիպված էր դադարեցնել իր աշխատանքը։ Սակայն կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը՝ Վարդան Թադևոսյանը, որը նաև Արցախի առողջապահության վերջին նախարարն էր, թիմի աջակցությամբ կարողացավ վերականգնել դրա գործունեությունը Հայաստանում՝ Եղվարդում։ Այսօր կենտրոնը կրկին ընդունում է շահառուների՝ շարունակելով այն առաքելությունը, որը տարիներ շարունակ իրականացրել է Արցախում։

Նյութի հղում ⤵️ STEP1.am
step1.am Վարդան Թադևոսյան․ Պետք է անցնենք հավաստագրման գործընթաց, և մենք պատրաստ ենք դրան 2023 թվականի բռնի տեղահանումից հետո Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը, որը տարիներ շարունակ գործունեություն էր ծավալում Արցախում, ստիպված էր դադարեցնել իր աշխատանքը։ Սակայն կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը՝ Վարդան Թադևոսյանը, որը նաև Արցախի առողջապահության…
Post #1883 98
Step1.am Նյութի հղում ⤵️ STEP1.am
2023թ․-ից հետո ՀՀ կառավարության ծրագրերը տևողության տեսանկյունից կարող ենք բաժանել 3 մասի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։ Կարճաժամկետ ծրագրերն ուղղված էին հրատապ կարիքները հոգալուն, կառավարությունն այս առումով գործեց օպերատիվ, բռնի տեղահանված անձինք արագ տեղավորվեցին և կարճ ժամանակում արդեն սկսեցին ստանալ մեկանգամյա աջակցություններ։

Նյութի հղում ⤵️ STEP1.am
step1.am Կառավարությունը բաց չէ արցախցիների հետ իրենց խնդիրները քննարկելու համար Մասնակցային քննարկումների պակաս արցախցիներին վերաբերող որոշումներին Հայկ Խանումյան, Step1.am-ի համար 2023թ․-ից հետո ՀՀ կառավարության ծրագրերը տևողության տեսանկյունից կարող ենք բաժանել 3 մասի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։ Կարճաժամկետ ծրագրերն ուղղված…
Post #1882 110
Առաջին հայացքից դժվար է հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության գլուխ է արդեն ութ տարի և որի մանդատը մեկ ամիս առաջ “հաստատվել” է ընտրություններում, դիմում իր հակառակորդների նկատմամբ բռնաճնշումների: Քաղաքագիտությունը սովոր է այն մտքին, որ իշխանության եկած ընդդիմությունն է բռնաճնշումներ իրականացնում նախկին կառավարության դեմ: Ահա թե ինչու իշխանությունը պահպանած ուժի համար իր հակառակորդներին «վերջ տալը» տարօրինակ է։
Առավել ևս, որ հունիսի 7-ի խիստ կասկածելի ընտրություններից հետո Հայաստանում “խաբված” ընդդիմության կողմից փողոցային բողոքի ցույցեր չեն եղել։ Կարծես՝ նպատակը «Փաշինյանին տապալելը» չէր, այլ ինչ-որ այլ բան: Սակայն, Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո իշխանությունները անցան դաժան բռնաճնշումների նոր փուլի՝ սկսելով Գագիկ Ծառուկյանից։
Ի՞նչ է թաքնված պարտված ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների հետևում։



Նյութի հղում ⤵️ STEP1.am
Post #1881 120
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան և Իսրայելը դատապարտված չեն հակամարտության՝ կոչ անելով կանխել երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրումը։
The National-ին տված հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ընտրությունների մոտենալուն զուգընթաց որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ իշխող կոալիցիայի և ընդդիմության ներկայացուցիչները, փորձում են շահագործել արտաքին թշնամու կերպարը քարոզարշավի նպատակներով։
«Նրանք արդեն հակամարտության մեջ են եղել Համասի, Հեզբոլլահի և Իրանի հետ, և այժմ որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ Թուրքիան են ուզում դարձել այդ թշնամին», – ասել է նախարարը։



Նյութի հղում ⤵️ STEP1.am
Post #1880 100
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Starlink ընկերության միջև կայացած բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարությունը ստացել է Starlink-ի կողմից նվիրաբերված 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու նպատակով։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում:
«Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար։
Այս նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ներքին գործերի նախարարությունների համագործակցությամբ։
Սարքավորումներն արդեն Հայաստանում են



Նյութի հղում ⤵️ STEP1.am
Post #1879 137
Երեկ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մամուլի ասուլիս անցկացրեց, որտեղ մի քանի կարևոր հայտարարություններ արեց:

Դեսպանը նախ կոչ արեց մեխանիզմ մշակել Հայաստանում Իրանի հետ սահմանին ամերիկյան ներկայության, ինչպես նաև ԹՐԻՓՓ-ի հետ կապված ռիսկերը կառավարելու համար: Դեսպանը նշեց, որ ամերիկացիները անվստահելի են, և որ ինքնիշխան վերահսկողությունից չի կարելի հրաժարվել: Նա նշեց, որ Իրանը պատրաստ է ընդլայնել իր մասնակցությունը Պարսից ծոցը Եվրոպային կապող Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությանը, որին հիմաակտիվ մասնակում է։



Նյութի հղում ⤵️ STEP1.am
  • 👍 2
Post #1878 114
«Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հարցում սկզբունքային է։ Նախագահ Իլհամ Ալիևն արդեն հնչեցրել է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի Սահմանադրությունից կհանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել», – ասել է Բաքվի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նյութի հղում ➡️ STEP1.am
step1.am Բաքուն կրկին պահանջում է փոխել ՀՀ Անկախության հռչակագիրը «Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հարցում սկզբունքային է։ Նախագահ Իլհամ Ալիևն արդեն հնչեցրել է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի Սահմանադրությունից կհանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Դրանից հետո խաղաղության…
  • 🤬 1
Post #1877 159
Известные российские пранкеры Вован и Лексус разыграли генерального секретаря ОБСЕ Феридуна Синирлиоглу от имени Никола Пашиняна. Об этом сообщает Первый канал России.
Вован и Лексус в ходе беседы от имени армянского премьера заявили, что рассчитывают на поддержку ОБСЕ в вопросе смещения Католикоса.

Նյութի հղում ➡️ STEP1.am
step1.am Генсек ОБСЕ Синирлиоглу думал, что говорит с Пашиняном, и обещал помочь сместить Католикоса Известные российские пранкеры Вован и Лексус разыграли генерального секретаря ОБСЕ Феридуна Синирлиоглу от имени Никола Пашиняна. Об этом сообщает Первый канал России. Вован и Лексус в ходе беседы от имени армянского премьера заявили, что рассчитывают на…
Post #1876 148
Вчерашние кадры задержания Гагика Царукяна и усыпления его львов и тигров вызвали в армянском обществе очередную волну неприятия силовых методов, которые власть применяет к своим оппонентам. Сама суть осталась в тени: если Гагика Царукяна обвиняют в том, что он «отмыл деньги», предназначенные для ирано-армянской торговой палаты, то где пострадавшие и почему они не жалуются?

Նյութի հղում ➡️ STEP1.am
step1.am В дело Царукяна неожиданно вмешался Иран Вчерашние кадры задержания Гагика Царукяна и усыпления его львов и тигров вызвали в армянском обществе очередную волну неприятия силовых методов, которые власть применяет к своим оппонентам. Сама суть осталась в тени: если Гагика Царукяна обвиняют в том,…
Post #1875 95
Հայտնի բլոգեր Յուրի Լինդրեն մեկնաբանել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշումը՝ փաստացի վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և վերականգնել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն (ՌՕԿ): Նա նշել է, որ հանուն դւան Ռուսաստանը փոխել է իր դիրքորոշումը Ուկրաինայի օկուպացված տարածքների վերաբերյալ։

Նյութի հղում ➡️ STEP1.am
step1.am ՌԴ-ն հրաժարվեց օկուպացված շրջաններից՝ հանուն ՄՕԿ-ի պատժամիջոցների վերացման Հայտնի բլոգեր Յուրի Լինդրեն մեկնաբանել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշումը՝ փաստացի վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և վերականգնել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն (ՌՕԿ): Նա նշել է, որ հանուն դւան Ռուսաստանը փոխել է իր դիրքորոշումը Ուկրաինայի…
Post #1874 95
Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որա «Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի եվ Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ յայտարարւում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»:

Նյութի հղում ➡️ STEP1.am
step1.am Խորհրդային Ադրբեջանի մասնակցությամբ ընդունված 105-ամյա որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր…
Post #1873 84
1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և բանավոր համաձայնությամբ Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Արցախն ընդգրկել Խորհրդային Հայաստանի կազմի մեջ, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Արցախում, այսինքն՝ հայերի շրջանում:

Նյութի հղում ➡️ STEP1.am
step1.am Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ 1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և բանավոր համաձայնությամբ Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող…
Post #1872 83
1921թ. հուլիսի 5-ին երրորդ երկրի կուսակցական մարմնի՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի, առանց քննարկման և քվեարկության՝ ապօրինի որոշմամբ Խորհրդային Ադրբեջանի գրավոր և բանավոր համաձայնությամբ Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Արցախը խլվել է Խորհրդային Հայաստանից և ինքնավար մարզի կարգավիճակով մտցվել Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։

Նյութի հղում ➡️ STEP1.am
step1.am 103 տարի առաջ Խորհրդային Ադրբեջանն ապօրինաբար ձևավորել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը 1921թ. հուլիսի 5-ին երրորդ երկրի կուսակցական մարմնի՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի, առանց քննարկման և քվեարկության՝ ապօրինի որոշմամբ Խորհրդային Ադրբեջանի գրավոր և բանավոր համաձայնությամբ Խորհրդային…
Post #1871 108
Ռուսաստանը Շուշիում ավելի վատ բաների ականատես կլինի. բումերանգի օրենքը չի վերացվել: 2020 թվականի նոյեմբերի 9-ի արյունալի հայտարարությունը, որի հեղինակությունը Պուտինը պաշտոնապես ճանաչել է, չէր կարող անհետևանք մնալ Ռուսաստանի համար: Արցախում իր հաջողություններից ոգեշնչված՝ Մոսկվան 2022 թվականի փետրվարին ներխուժեց Ուկրաինա, հինգ տարի պատերազմի մեջ է, խլելով հարյուր հազարավոր երիտասարդ կյանքեր՝ թե՛ ռուս, թե՛ ուկրաինացի, և այժմ խելագարորեն 20 լիտր բենզին է փնտրում։
Ռուսաստանը իվիճակի չի լինելու պահել ազգային ծայրամասերը, և Բաքուն պատրաստվում է ճակատագրի նոր նվերին՝ բաղձալի Դաղստանին։

Նյութի հղում ➡️ STEP1.am
step1.am Շուշիի բումերանգը Ռուսաստանի համար. Մոսկվան դեռ շատ բան է տեսնելու Վերջերս Բաքուն Շուշիում կազմակերպել է միջազգային համաժողով, որտեղ չերքեզների, բուրիաթների և յակուտների ներկայացուցիչները կոչ են արել քաղաքական գնահատական ​​տալ Ռուսաստանի ժողովուրդների պատմական ճակատագրին: Մասնակիցները, օրինակ, պահանջեցին չերքեզների ցեղասպանության…
Post #1870 117
Step1.am-ը հարցազրույցներ շարք է անցկացնում պաշտոնյաների և միգրացիայի ու քաղաքացիության ոլորտի փորձագետների հետ՝ բացահայտելու համար Հայաստանի կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշման իրավական հիմքը, որը ճանաչել է Արցախի բնակիչներին որպես ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձինք՝ ոչ Հայաստանի քաղաքացիներ, ոչ փախստականներ կամ տեղահանված անձինք:
Կարգավիճակի բացակայությունը «ազատեց» Հայաստանի կառավարությանը իր 150,000 քաղաքացիների ճակատագրի համար իրավական և քաղաքական պատասխանատվությունից, միաժամանակ արցախցիներին վերածելով իրավազուրկ և սոցիալապես խոցելի զանգվածի։

Նյութի հղում ➡️ STEP1.am
step1.am Սկզբում արցախցիներին դաժանորեն տարանջատեցին, հիմա էլ ինտեգրման կո՞չ են անում Step1.am-ը հարցազրույցներ շարք է անցկացնում պաշտոնյաների և միգրացիայի ու քաղաքացիության ոլորտի փորձագետների հետ՝ բացահայտելու համար Հայաստանի կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշման իրավական հիմքը, որը ճանաչել է Արցախի բնակիչներին որպես ժամանակավոր…
  • ❤ 1
Post #1867 150
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Եկատերինբուրգում նա կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։

Նյութի հղում ➡️ STEP1.am
step1.am Ինչի համար են Փաշինյանին հրավիրել Ռուսաստան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Եկատերինբուրգում նա կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների»…
Older posts →
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →