Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համատեղ հայտարարություն են արել Սպիտակ տանը 2025-ի օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ։
Մեկ տարի առաջ նախագահ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պատմական գագաթնաժողով, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը ստորագրեցին Խաղաղության համատեղ հռչակագիրը։ Երեք առաջնորդների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը։
Կարդալ նյութը այստեղ
Post #1919
133

- 👎 1