TGViewer
ProArmenian ProArmenian @proarmenian · 3.04K subscribers
Post #3499 488
Նախօրեին ուշադրության արժանացավ Մակրոն-Պուտին հեռախոսազրույցը, որը առաջինն էր երեք տարվա դադարից հետո: Հասկանալի է, որ ուշադրության արժանի հանգամանք էր:

Բայց, նախօրեին տեղի ունեցավ եւս մեկ հեռախոսազրույց, որը գուցե ուշադրության արժանի է ոչ պակաս, եթե չասեմ՝ առարկայական իմաստով ավելի: Հեռախոսազրույցն են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարը: Այս հեռախոսազրույցը իհարկե առաջին հերթին ուշադրության արժանի է նրանով, որ փաստորեն հաջորդում է ԵՄ Բարձր հանձնակատար Կայա Կալլասի երեւանյան այցին: Եվ, առավել ուշագրավ է այն փաստը, որ Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Կայա Կալլասի հետ:

Ի դեպ, ինչպես հաղորդում է իրանական Իրնան, Արաղչին դժգոհություն է հայտնել եվրոպական դիրքորոշումների վերաբերյալ, որն ըստ նրա դժվարացնում է դիվանագիտության ճանապարհը: Իհարկե նա կարծես թե այդ մասին խոսել է Իրանի միջուկային ծրագրի թեմայի համատեքստում, բայց բոլորովին բացառելի չէ, որ եվրոպական դիրքորոշումներից դժգոհությունը կարող էր առնչվել նաեւ Իրանի հարցին էապես առնչվող կովկասյան թեմատիկային, եւ մասնավորապես՝ կոմունիկացիանրի դեբլոկադայի խնդրին:

Ինչպես անցնող օրերին փաստարկել եմ մի շարք գրառումներով, ըստ իս հենց այս օրակարգն է Կայա Կալլասի հայաստանյան այցի առանցքայինը, առնվազն ԵՄ համար: Ու հենց այս մասին է թերեւս վկայում այն, որ Կալլասի Հայաստան այցից անմիջապես հետո տեղի է ունենում թե Հայաստանի ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Իրանի ԱԳ նախարարի հետ, թե Արաղչի-Կալլաս հեռախոսազրույց:

Ընդ որում, Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ կա թերեւս մի էական ձեւակերպում: «Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել ճգնաժամային իրավիճակներում երկու հարևան ու բարեկամ երկրների միջև համագործակցության հարցերի»:

Սա էական է երկու իմաաստով: Ինչպես հայտնի է, Իրանի դեմ պատերազմի օրերին ընդունվեց Ստամբուլյան հայտնի հռչակագիրը, որին կողմ քվեարկեց նաեւ Իրանը: Իհարկե, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը երկու օր առաջ հայտարարել էր, որ Իրանի համար հռչակագրում տեղ գտած ձեւակերպումները, որոնք վերաբերում էին այսպես կոչված «արեւմտյան ադրբեջանցիներին», ընդունելի չեն: Բայց, ինչպես ասում են՝ «նստվածքը մնացել» է,, հետեւաբար այստեղ Երեւանն ու Թեհրանը ունեն էական աշխատանքի կարիք: Ես արդեն արտահայտվել եմ, որ Ստամբուլյան հռչակագրի հարցում դիտում եմ Հայաստանի ԱԳՆ աշխատանքի մեծ բաց:

Մյուսը, որի պատճառով էական եմ համարում հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունից մեջբերածս, որը հայկական կողմի տարածած հաղորդագրությունից է, հենց Կալլասն ու նրա այցի առանցքային թեման է՝ տրանսպորտային դեբլոկադան, որի հարցում գիտենք Իրանի զգայունությունը:

Դժվար է ասել, թե որքանով են անմիջականորեն կապված եւ այսպես ասած՝ միմյանցից բխել Միրզոյան-Արաղչի եւ Կալլաս-Արաղչի հեռախոսազրույցները, Կալլասի հայաստանյան այցից հետո, բայց առնվազն կարող ենք ենթադրել, որ Կալլասի այցի ընթացքում եղեէլ է շատ կոնկրետ բովանդակություն, որի մասին էլ իրազեկվել է գուցե Իրանը:

Հեղինակ. Հակոբ Բադալյան

@ProArmenian
Telegram Hakob Badalyan 💥 Նախօրեին ուշադրության արժանացավ Մակրոն-Պուտին հեռախոսազրույցը, որը առաջինն էր երեք տարվա դադարից հետո: Հասկանալի է, որ ուշադրության արժանի հանգամանք էր: Բայց, նախօրեին տեղի ունեցավ եւս մեկ հեռախոսազրույց, որը գուցե ուշադրության արժանի է ոչ պակաս, եթե չասեմ՝…
  • ❤ 1
More from @proarmenian
  1. Jul 5, 2025​​Скоро: интервью Такера Карлсона с президентом Ирана Масудом Пезешкианом В откровенном ра…
  2. Jul 5, 2025​​Украинскому ГУР-у не чужды информационно-психологические операции и распространение дези…
  3. Jul 3, 2025В Госдуме заявили, что Армения пошла по пути Украины после угрозы Еревана заблокировать ро…
  4. Jul 3, 2025❗️❗️После "12 дневной" войны между Ираном и Израилем, в целом регионе, и в частности, на Ю…
  5. Jul 2, 2025Турецкие источники сообщают, что премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербай…
  6. Jun 30, 2025Меджлис Ирана постановил давать 5–10 лет тюрьмы тем, кто использует интернет Starlink Иран…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →