TGViewer
Параллель | Parallel | Պարալլել Параллель | Parallel | Պարալլել @parallel95 · 10.1K subscribers
Post #121118 340

Forwarded from ԱրցախԻնֆո / АрцахИнфо

«Մոլորված» ադրբեջանցու փոխարեն դիվերսանտների խու՞մբ է եղել. ՊՆ-ից հղում են անում ԱԱԾ-ին

MakaryanNews-ի աղբյուրները հայտնում են, որ իրականում ոչ թե մեկ «մոլորված» կամ դիրքը լքած ադրբեջանցի զինվոր է մտել Սյունիքի մարզ ու հայտնվել Շաքի գյուղում, այլ դիվերսանտների խումբ է եղել երեք ադրբեջանցի զինվորներիվ բաղկացած, որոնք մի քանի օր է ՀՀ տարածքում են: Նրանցից մեկին Շաքիի «հերոսին», ինչպես տեսանք, ձերբակալել են, իսկ մյուս երկուսին դեռ փնտրում են: Մեզ ասացին անգամ մեկ պայմանագրային զինծառայողի են սպանել, որի վերաբերյալ, սակայն, որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա:

ՊՆ-ից մեր տեղեկության վերաբերյալ միայն ասացին իրենք նման տեղեկատվություն չունեն, պաշտոնական տեղեկատվությունն այն է, ինչ տարածել է ԱԱԾ-ն, այսինքն չեն հաստատում երեք դիվերսանտների լուրը, իսկ պայմանագրայինի սպանության մասով էլ ասացին մի զինվորական ընդամենը հանկարծամահ է եղել, ոչ թե նրան սպանել են:

Բայց մեր աղբյուրները պնդում են, որ դիվերսանտների մասին մի քանի օր է դիրքերում էլ են տեղյակ, և ՊՆ-ի և մյուս գերատեսչությունների հերքումները կամ առնվազն չհաստատելը կամ «տեղյակ չլինելը» խիստ կասկածելի են համարում, այդ թվում այն, որ զինվորականը «հանկարծամահ է եղել»:

Եվ այն, որ Շաքիում 39-ամյա հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողի մասին երեք օր է նույն ՊՆ-ն և մյուս իրավապահները ոչինչ չէին ասում, մինչև որ նա իր «սև գործը» չտեսավ ու դրանից աղմուկ չբարձրացավ, ուժային կառույցների պատասխաններն այս իմաստով շատ քիչ են արդեն հավատ ներշնչում:
  • 🤯 4
More from @parallel95
  1. Oct 7, 2026‼️ Впервые за 8 лет в Киев прибыли военные представители всех 32 стран-членов НАТО. Не боя…
  2. Oct 7, 2026🇷🇺Российский военный в зоне проведения СВО красиво подстерег и поймал заряженый на детон…
  3. Oct 7, 2026⚡️ В Армении продолжается николовский вандализм. Какие-то ублюдки осквернили нарисованное…
  4. Oct 7, 2026❌После позорного поведения провластных депутатов в нелегитимном паралменте, которые настол…
  5. Oct 7, 2026📰📰📰Новое заявление Гагика Царукяна из заключения. .......... Я уверен, что произошедшее…
  6. Oct 7, 2026«Ալիևը Նիկոլին ասել է՝ մի հատ ճտացրեցի, կտեսնես՝ ինչ կլինի քո հետ․ Շաքին պայթեցրեց սրանց»․…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →