⚡️«Գնացե՛ք, նստե՛ք Ձեր տեղը»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն անջատեց նրա խոսափողն ու նախազգուշացում հայտարարեց։
Մանուկյանը պնդեց, որ Գագիկ Ծառուկյանն անազատության մեջ է, «որպեսզի Քրիստոսի արձանը չկանգնեցվի»՝ ակնարկելով, որ արձանը կարող էր վիրավորել իշխանության որոշ ներկայացուցիչների կրոնական զգացմունքները։
«Էդ ի՞նչ ասելու բան է։ Ձեզ հայտարարվում է նախազգուշացում։ Անջատե՛ք պարոն Մանուկյանի խոսափողը ու գնացե՛ք, նստե՛ք ձեր տեղը, որ մինչև սովորեք, թե ոնց է պետք խոսել»,- արձագանքեց Ալեքսանյանը։
@newsarmenia_am
Post #23645
149