Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրա վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան
Սեպտեմբերի 28-ին Ժամը 11:00-ի սահմաններում տեղեկություններն են ստացվել, որ Աշտարակի կամրջի տակ՝ Աշտարակի ձորում, դի կա։
Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու մարմին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն ցած է նետել։
Ոստիկաններն ու պարեկները կամրջի վրա հայտնաբերել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 69-ամյա Պ Հ.-ն է։
Post #99645
1.57K

- 😢 4
- 😱 1