‼️Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»
Երևանի բնակիչները երեկ հայտնվեցին մի իրավիճակում, որը վաղուց պետք է լիներ ոչ թե սոցիալական ցանցերի քննարկման, այլ պետական մարմինների օպերատիվ արձագանքի առարկա։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներից քաղաքացիները հրապարակում էին տեսանյութեր, որտեղ իրենց ծորակներից հոսող ջուրը սովորական խմելու ջրի տեսք չուներ՝ պղտոր, գունափոխված, որոշ դեպքերում նաև տհաճ հոտով։
Post #99325
694

- ❤ 1
- 👏 1
- 😱 1