TGViewer
NEWS.am NEWS.am @newsamarm · 23.5K subscribers
Post #99190 1.82K
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ վերջին հայտարարություններից հետո դատավորների շրջանում լարվածություն է նկատվում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորները ներքին զրույցներում մտահոգություն են հայտնել, որ իրենց աշխատասենյակներում կարող է ներքին ու արտաքին դիտարկում իրականացվել, իսկ դատարանների շենքերի հարակից տարածքները՝ տեսանկարահանվել։ «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավիճակն այն աստիճանի է հասել, որ որոշ դատավորներ միմյանց հետ զգայուն հարցեր քննարկելիս անձնական հեռախոսները թողնում են աշխատասենյակում, հեռանում դատարանի տարածքից և միայն դրանից հետո զրուցում։

Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատավորներից ոմանք դատարանի շենքում սահմանափակել են անգամ մտերիմների ու ընտանիքի անդամների հետ հեռախոսային խոսակցությունները՝ մտավախություն ունենալով, որ դրանք էլ կարող են գաղտնալսվել։
  • 😁 7
  • 🤔 4
  • 💩 2
  • ❤ 1
  • 🤯 1
More from @newsamarm
  1. Sep 26, 2026Նարդիից մինչեւ ճոխ սեղան. Փաշինյանը թիմակիցների հետ Արաբկիրում էր
  2. Sep 26, 2026Նոր կոնֆլիկտ Ադրբեջանի և Վրաստանի միջև
  3. Sep 26, 2026Գիտության շաբաթը Երևանում
  4. Sep 26, 2026Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4…
  5. Sep 26, 2026Փարիզում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ դիմավորելու Հռոմի Պապ Լևոն XIV-ին
  6. Sep 26, 2026Էմանուել Մակրոնը հաստատել է, որ իր նախագահական ժամկետն ավարտվում է հաջորդ գարնանը, սակայն…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →